Վստահ եմ՝ Ալիևը Ռուբեն Վարդանյանի հեռանալուց հետո մեկ այլ պահանջ է դնելու․ սա խնդիր չի լուծելու․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

Ադրբեջանը Հաագայի դատարանում երկու պարտություն կրեց․ դատարանը մերժեց ՀՀ-ի դեմ միջանկյալ միջոց կիրառելու՝ Բաքվի միջնորդությունը, որով պահանջում էր ՀՀ-ին պարտավորեցնել ականներ չտեղափոխել Լաչինի միջանցքով։ Եվ Ադրբեջանի երկրորդ պարտությունը ՀՀ-ի հայցի մասնակի բավարարումն էր, որով Հաագայի դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

«Հանուն հավասար իրավունքների» կենտրոն ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ Հաագայի դատարանի որոշումը չափազանց կարևոր է դիվանագիտության տեսանկյունից։

«Իհարկե՝ որևէ մեկը չունի այդ պատրանքը, որ այս որոշումն անմիջապես հանգեցնելու է արդյունքի և միանգամից Ադրբեջանը բացելու է միջանցքը։ Անշուշտ, իրենք մանիպուլացնում են որոշումը, խեղաթյուրում են վճռի իրական բնույթը, ինչը տևելու է որոշակի ժամանակ։ Բայց նման վճիռները միջազգային տարբեր ատյաններում պետք է դիտարկել որպես որոշումներ, որոնք բավականին լուրջ հաղթաթուղթ են դառնալու ՀՀ-ի ձեռքին քաղաքականության և դիվանագիտության համար»,- ասաց Գայանե Աբրահամյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան