Բայդենն ապացուցեց՝ ՌԴ-ից չի՛ վախենում․ Պուտինը զգուշացրել էր նրան՝ բալիստիկ հրթիռ փորձարկելով․ Կարեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
Բոլորը

Factor TVի հարցազրույցը սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ

-Լրացավ Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման մեկ տարին։ Ռուս պրոպագանդիստներն ու Կրեմլը պնդում էին, որ 2-3 օրում կամ մեկ շաբաթում Կիև կմտնեն և կզինաթափեն Ուկրաինային․ դա տեղի չունեցավ։ Մյուս կողմից՝ պնդումներ կային, որ Արևմուտքի աջակցությունն այնքան հուժկու է, որ շուտով Ռուսաստանը կփլուզվի կամ կապիտուլյացիայի կենթարկվի։ Դա ևս տեղի չունեցավ։ Ի՞նչ իրավիճակ է այս պահի դրությամբ պատերազմի թատերաբեմում։

-Պատերազմի ամենակարևոր ձեռքբերումը, գլոբալ առումով, Արևմուտքի և ՆԱՏՕ-ի դիրքորոշման բյուրեղացումն է։ Այսինքն՝ ձևավորվեց 50 երկրների կոալիցիան, որը ՆԱՏՕ-ից մեծ է, բայց միավորում է այն, ինչ մենք կոչում ենք Մերձավոր Արևմուտք։ Այս դիրքորոշումը ձևավորվեց ոչ միայն ռազմական առումով, այլ նաև սրա շնորհիվ է, որ Փելոսին գալիս է Հայաստան և հռչակում, որ Արևմուտքն այլևս ոչ մի բան չի անում, այնուհետև Մակրոնի գործողություններին ի պատասխան՝ Հայաստան է գալիս ԵՄ դիտորդական առաքելությունը։ Այսինքն՝ մեծ Արևմուտքն ամբողջությամբ ձևավորվեց, և «իզգոյ» պետությունները, որոնց թվում են նաև Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, որոշ աֆրիկյան պետություններ, որոնք փորձում են ինչ-որ տարածքներ կորզել, գնում են մեռնելու։ Այսինքն՝ մեր հիմնական առավելությունն այն է, որ մենք այդպիսի պետություն չենք։

-ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելեց պատերազմող Կիև, որը ռուսական թիրախի տակ է, այսինքն՝ ինչ-որ իմաստով նա վտանգեց իր կյանքը, և Կիևում նա հայտարարեց․ «Պուտինն այլևս կասկած չունի մեր կոալիցայի մեջ, սակայն դեռ կասկածում է, թե որքանով ենք նվիրված այս գործին, և արդյո՞ք Ուկրաինային տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական, և արդյո՞ք ՆԱՏՕ-ն չի պառակտվի»։ Ո՞րն է Արևմուտքի նպատակն այս պատերազմում։

– Բայդենի՝ Կիև այցելելու հիմքը Նենսի Փիլոսիի Երևան այցելելու գործընթացն էր։ Փելոսին Երևան այցելեց այն ժամանակ, երբ լայնամասշտաբ հարձակում էր մեր սահմանների վրա։ Հայաստանը գտնվում է ԱՄՆ-ի համար թշնամական բլոկում, բայց հաջողությամբ ապահովվեց Նենսիի այցը։ Երբ Բայդենը գնում էր Կիև, ոչ ոք չգիտեր այդ մասին․․․ Բայդենը նախ ցույց տվեց, որ չի վախենում։ Նա տեղեկատվական պատերազմում հաղթեց, մինչ այդ՝ 10 օր Պուտինի ճառից էին խոսում, Բայդենը եկավ, Կիևում ման եկավ՝ պաղպաղակ ու կարկանդակ ուտելով, և ցույց տվեց, որ ի տարբերություն Պուտինի, որը նույնիսկ Բելգրադ չի գնում, չի վախենում։ Նա բերեց ֆինանսավորում, աջակցություն հայտնեց անձամբ Զելենսկիի թիմին։ Բացի այդ՝ հնչեցրեց միտք, որ պատերազմն ավարտվելու է այն պայմաններով, որոնք կթելադրի Ուկրաինան։

-Ուկրաինան Ռուսաստանի զոհը չի դառնա․ շատ ցցուն միտք արտահայտեց։

-Այո՛։ Ձևակերպումները կարող են տարբեր լինել, երկու կողմն էլ կարող է հայտարարել՝ հաղթել ենք։ Բայց բերվեցին ապացույցներ, հնչեցին թվեր զինտեխնիկայի վերաբերյալ․․․

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան