Միայն ՌԴ-ն կարող է ՀՀ-ից դուրս գալու որոշում կայացնել․ ԵՄ դիտորդների գալը չունի՛ գեոպոլիտիկ բնույթ․ Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ

-ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասնակի բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու՝ Հայաստանի դիմումը, և Ադրբեջանը պարտավորվեց ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Արդյո՞ք Ադրբեջանը կկատարի դատարանի այս պահանջը․ Բաքուն բազմաթիվ պահանջներ չի կատարել այս ընթացքում։ Եթե չկատարվի այս պահանջը, դա իրավական և քաղաքական հետևանքներ կունենա՞ Բաքվի համար, թե՞ ընդամենը կմնա թղթի վրա։

-Բաքուն պարտավոր է դա կատարել։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը ևս մեկ անգամ փաստում է, որ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։ Գիտեք, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ միջանցքը բաց է, բայց ցանկացած տրամաբանող մարդու համար ակնհայտ է, որ փակ է, և անհրաժեշտություն կա, որ Ադրբեջանը քայլեր ձեռնարկի Լաչինի միջանցքով բեռների և մարդկանց անխափան տեղափոխությունն ապահովելու համար։ Սա ևս մեկ անգամ ցույց կտա, թե Ադրբեջանը որքանով է ունակ կատարել միջազգային պայմանավորվածություններն ու պարտավորությունները, և դա միջազգային հանրության համար ավելի հստակ կլինի։ Այս համատեքստում, խաղաղության պայմանագրի շրջանակում Հայաստանն առաջարկում է երաշխավորների ինստիտուտ ստեղծել, որովհետև շատ դեպքերում Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում։ Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, Ադրբեջանի պարտավորությունն է։

-Հայտարարության մեջ առկա է երաշխավորի ինստիտուտը, որը փաստացի չի գործում։

-Այո՛, կա երաշխավորի ինստիտուտը, բայց նաև պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն իր հերթին ևս չի կատարում իր պարտավորությունները։

-Անդրադառնանաք նաև մյունխենյան հանդիպումներին։ Այնտեղ քննարկվեց Լաչինի միջանցքի բացման հարցը, և արդյո՞ք Ալիևն ասաց, թե որ պարագայում կբացվի։ Ես նկատի չունեմ Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնից հեռանալու պայմանը, այլ պայմաններ կայի՞ն։

-Գիտեք, որ ՀՀ-ի մոտեցումն այն է, որ Հայաստանը չի ներքաշվելու Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ բանակցությունների մեջ։ ՀՀ-ի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակում Լաչինի միջանցքը պետք է հնարավորինս արագ բացվի և անխափան գործի։ Հայաստանն այս դիրքորոշումը պահել է նաև Մյունխենում և շարունակում է պահանջել ու խոսել իր միջազգային գործընկերների հետ, որպեսզի նրանք ևս պահանջեն, որ Լաչինի միջանցքը գործի անխափան։ Հայաստանը չի մտնում այնպիսի քննարկումների մեջ, թե Լաչինի միջանցքը երբ կամ ինչ պայմաններով պետք է բացվի։

-Քննադատություն եղավ ՀՀ իշխանությունների հասցեին առ այն, թե ռուսական ձևաչափերում չեն քննարկում Լաչինի միջանցքի հարցը, բայց Մյունխենում քննարկվեց։

-Քիչ առաջ էլ նշեցի, թե որն է եղել ՀՀ-ի դիրքորոշումը։ Ե՛վ Մյունխենում, և՛ ցանկացած այլ տեղ Հայաստանը պահում է իր այդ սկզբունքը։

-Նաև ապաշրջափակմանն է առնչվում Լաչինի միջանցքի հարցը․ Ադրբեջանի ղեկավարությունը, Լաչինի միջանցք ուղակելով ակտիվիստներին, Ալիևի հորինած «Զանգեզուրի միջանցքի» հետ է անցկացնում զուգահեռներ, որ եթե ուզում եք բացել Լաչինի միջանցքը, դուք էլ մեզ տվեք միջանցք։ Եվ Ալիևը ՀՀ իշխանությունների հետ հանդիպումից հետ հայտարարեց, թե առաջարկել է երկու անցակետ դնել Լաչինի միջանցքում․ ենթադրվում է, որ մեկը՝ ՀՀ սահմանին, մյուսը՝ Արցախի հատվածում։ Ի՞նչ է պատասխանել կամ պատասխանելու ՀՀ իշխանությունը։

-Ինչպես նշեցի՝ ՀՀ իշխանությունը Լաչինի միջանցքի հետ կապված բանակցություններ չի վարում։ Այս առումով ՀՀ-ի դիրքորոշումը հայտնի է։ Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը՝ լայն համատեքստում, ապա ՀՀ-ն իր բոլոր պարտավորություններն այդ առումով կատարել է։ Կառավարությունն անցած տարի նաև որոշում է կայացրել, որով երեք անցակետ է տեղորոշել, որոնց հիմնելու շնորհիվ հնարավոր է, որ ապաշրջափակումը տեղի ունենա։ Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Բոլորին հայտնի է, որ ՀՀ-ի համար կարմիր գիծ է ապաշրջափակման համատեքստում քննարկել արտատարածքային որևէ մեխանիզմ։ Հայաստանը սա չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու։ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակմանը․ ապաշրջափակում՝ ամբողջությամբ այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք նախանշված են նոյեմբերի 9-ի հայտարարությունում։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է մեկ միջանցքի մասին՝ դա Լաչինի միջանցքն է։ Ալիևն այլ միջանցքի մասին խոսելով՝ իր հորինած խոսույթն է փորձել միջազգային հանրությանը մատուցել, բայց այդ խոսույթը որևէ ձևով չի ազդել և չի ազդելու ընթացող գործընթացների վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան