Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ

Լուրեր

20.03.2026 | 17:46
ԱՄՆ-ն արագացրել է Մերձավոր Արևելք զորքերի տեղափոխումը
20.03.2026 | 17:35
ԱՄՆ-ում խարդախության մեղադրանքով մի խումբ հայեր են ձերբակալվել
20.03.2026 | 17:27
Քոնոր Մաքգրեգորը ստացել է UFC վերադառնալու թույլտվություն
20.03.2026 | 17:18
Բոլորն ասում են՝ պարտք, պարտք․ առանց պարտքի ո՞նց ես զարգացնելու երկիրը․ Խաչատուր Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 17:07
85 000-ի խոստումը և 75 000-ի իրականությունը. ինչո՞ւ Կառավարությունը չի բարձրացնում նվազագույն աշխատավարձը
20.03.2026 | 16:56
97 տարեկանում մահացել է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու պատվավոր պատրիարք Ֆիլարետը
20.03.2026 | 16:47
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը
20.03.2026 | 16:36
ԱՄՀ-ի հետ համագործակցությունն առնչվում է երկրում իրականացվող գրեթե բոլոր առանցքային բարեփոխումներին. Մհեր Գրիգորյան
20.03.2026 | 16:22
«Կրասնոդարի» մարզիչ․ Սպերցյանը կատարում է այնպիսի աշխատանք, որը քչերն են տեսնում թիմի ներսում
20.03.2026 | 16:08
Իսրայելի բանակը հաստատել է ԻՀՊԿ խոսնակի մահը 
20.03.2026 | 16:01
Կյանքից հեռացել է բռնցքամարտի անվանի մարզիչ Մելքոն Պապյանը
20.03.2026 | 15:49
Փաշինյանի որոշմամբ՝ Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից
20.03.2026 | 15:46
Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցություններին
20.03.2026 | 15:45
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.03.2026 | 15:38
9-րդ դասարանցիները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը կհանձնեն էսսեի ձևաչափով․ ԿԳՄՍՆ
Բոլորը

Փետրվարի 20-ից 22-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ՝ «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը ԶՈՒ պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ընթացքում՝ օպերացիայի պլանավորման փուլում» թեմայով․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Համատեղ շտաբային մարզումների շրջանակներում անցկացվել է օպերատիվ դաշտային երթ, որի նպատակն էր՝ ճշգրտել օպերատիվ ուղղությունում զորքերին առաջադրված խնդիրներն ու ընդունել որոշումներ, ինչպես նաև գործող ուժերի և միջոցների փոխհամագործակցության հիմնական հարցերը:

Սահմանվել են կառուցվածքային ստորաբաժանումների և ապահովման զորամասերի պլանավորված և մարտական հաշվարկներով սահմանված գործողությունների հաջորդականությունը, ստուգվել են պաշտոնատար անձանց գործողությունները զինված ուժերի կիրառման պլանի և զորքերի խնդիրների ճշգրտման ընթացքում, կատարելագործվել են հրամանատարական կազմի կարողությունները։

Մարզումների ընթացքում ուսումնասիրվել է օպերատիվ առաջադրանքը, գնահատվել է ստեղծված իրադրությունը, մշակվել է զորքերի կառավարման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևայնացումը: