Գլխավոր ճակատամարտն է սպասվում՝ մեծ էսկալացիա կլինի. Արևմուտքը որոշել է՝ Պուտինի ռեժիմը պիտի փոխվի. Սարո Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անակնկալ այցելեց պատերազմող Կիև, ապա Վարշավա մեկնեց գնացքով։ Լեհաստանում ԱՄՆ նախագահն ասաց, որ Ուկրաինան չի դառնալու ՌԴ-ի զոհը, 500 մլն դոլարանոց զենք-զինամթերքի նոր օգնության մասին հայտարարեց Ուկրաինայում, և ասաց, որ Արևմուտքը պատժամիջոցների նոր փաթեթ կկիրառի ՌԴ-ի դեմ։ Ի՞նչ հիմնական արդյունքներ կան ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարում։

Քաղաքագետ Սարո Սարոյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ ամբողջ աշխարհում մրցակցություն է՝ երկրորդ ճամբարի չձևավորման համար։

«Այդ երկրորդ ճամբարը Չինաստանի հետ է կապված, և իսկապես խնդիր կա նախականխելու նման կարգի զարգացումները, որովհետև կրկին աշխարհը երկբևեռ կդառնա։ Այդ տեսանկյունից ԱՄՆ-ն և իր դաշնակիցները խնդիր ունեն նախականխել նման կարգի զարգացումները, ինչը ևս մեկ անգամ սառը պատերազմի նախերգանքը կդառնա։ ՌԴ-ն հնարավորություն էր տեսել իր կշիռը բարձրացնելու և այնպիսի դիրքավորում ապահովել, որտեղ ինքը շատ մեծ գործոնի կարող էր վերածվել։ Միայնակ ինքը չէր կարող նման կարգի խնդիր լուծել և փորձեց Թուրքիայի հետ սերտ համագործակցել, փորձել բևեռ ձևավորել, որ դիմադրեն իմ նշած երկու բեռների մրցակցությանը և կարողանան առևտուր անել»,- նշեց քաղաքագետը։

Ըստ նրա՝ Ուկրաինայի վրա հարձակումը ՌԴ-ին չի տվել նշված նպատակին հասնելու հնարավորություն։ Սարո Սարոյանի խոսքով՝ գարնանը սպասվում է մեծ էսկալացիա ռուս-ուկրաինական պատերազմում։ Արևմուտքն արդեն նաև նպատակ է դրել Վլադիմիր Պուտինի ռեժիմին հեռացնել՝ որպես պատերազմի դադարեցման պայման։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան