Նիկոլ Փաշինյանը և Վահան Քերոբյանը պատասխան են տալու․ «Ամուլսարի» հանքը 500 տարի թունավորելու է մարդկանց․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ-ում տեղեկացրել է, որ Կառավարությունը «Լիդիան Արմենիա» ընկերության հետ ստորագրում է «Ամուլսարի» հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն հանքի գործարկումը։ Խոսքը 250 միլիոն դոլարանոց փաթեթի մասին է։

Նախարարն ասաց, որ փաստաթղթի ստորագրումը թույլ կտա վերսկսել հանքի աշխատանքը, որի վերաբերյալ պարտավորությունները վաղուց կան։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը, որ տարիներ շարունակ մասնակցել է «Ամուլսարի» հանքի շահագործման դեմ բնապահպանական բողոքի ակցիաներին, Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ այս հայտարարությունը սպասելի է եղել Կառավարությունից։

«Որովհետև իրենք հետևողականորեն փորձում էին այդ հարցը կոծկել, բոլոր այն կոռուպցիոն ու բոլոր չարաշահումները, որ եղել են այդ հանքի թույլտվությունը տալու ժամանակ, այս Կառավարությունը հետևողականորեն կոծկեց, ամեն ինչ արեց, որ մեղավորները չբացահայտվեն։ Ենթադրվում է, որ իրենք այդտեղ անձնական շահ ունեն և այդ շահն առաջ են տանում»,- ասաց Գարեգին Միսկարյանը։

Հստակեցնող հարցին՝ ինքը ենթադրում է, որ Կառավարությունում ունեն անձնական շահեր, թե՞ փաստեր կան այդ մասին, նա պատասխանեց․ «Անձնական շահի հետ կապված կոնկրետ փաստեր չկան, բայց երբ ակնհայտ է, որ այդ հանքի շահագործումը պետք է կասեցվեր, որովհետև բազմաթիվ խնդիրներ կային․․․ Եթե հիշում եք՝ քննություն նշանակվեց, որի քննիչ էր նշանակվել թույլտվությունը տված նախարարի եղբայրը։ Չգիտեմ՝ ովքեր են կանգնած այդ շղթայի հետևում, բայց ամեն ինչ անում էին, որ մոլորության մեջ գցեն հանրությանը, ձգեն, հիմա էլ պատերազմով են արդարացնում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան