Փետրվարին Թուրքիայում ավելի քան 7000 ցնցում է գրանցվել

Լուրեր

09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
Բոլորը

Թուրքիայում փետրվարի 6-ի հզոր երկրաշարժերից հետո ավելի քան 7 հազար ցնցում է գրանցվել։ Նման տվյալներ է տրամադրել Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությունը, գրում է Euronews-ը։

Ավելի քան հարյուր հազար տուն ավերվել է կամ գտնվում է անմխիթար վիճակում։ Վնասված շենքերից մի քանիսն էլ փլուզվել են երկուշաբթի օրը թուրք-սիրիական սահմանին 6,4 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած հերթական երկրաշարժի հետևանքով։

Միևնույն ժամանակ ի հայտ են գալիս երկրաշարժերի տնտեսական հետևանքների առաջին գնահատականները։ Թուրքական արտադրության և բիզնեսի համադաշնությունն ակնկալում է, որ տուժած տարածքների վերականգնման համար կպահանջվի ավելի քան 80 միլիարդ դոլար: JPMorgan-ը միայն բնակարանների շինարարություն և ենթակառուցվածքների վերանորոգումը 32 միլիարդ դոլար է գնահատում:

Միայն Թուրքիայում բնական աղետի զոհերի պաշտոնական թիվը գերազանցում է 42 հազարը։ Սիրիայում ևս մի քանի հազար մահվան դեպք է հաստատվել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացրած տվյալների համաձայն՝ տուժած շրջանների վրանային քաղաքներում տեղավորված է մոտ 865 հազար մարդ։ Կառավարությունը հայտարարել է վերակառուցման զանգվածային ծրագրի մասին՝ մինչև տարեվերջ հնարավորինս շատ մարդկանց բնակարաններով ապահովելու համար։

Միջազգային լրատվական գործակալությունները նշում են, որ վրանային քաղաքների շատ բնակիչներ վախենում են տեղափոխվել բնակելի շենքեր՝ նոր երկրաշարժերի սպառնալիքի պատճառով։

Տաթև Ֆռանգյան