Թբիլիսիում հայտնել են Սաակաշվիլիի վիճակի վատթարացման մասին

Լուրեր

26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, որը կալանքի տակ է և բուժում է անցնում Թբիլիսիի Vivamed կլինիկայում, կտրուկ նիհարելուց հետո կրկին վատացել է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Հիվանդն ունի նորմայից պակաս քաշ և մարմնի զանգված, ընդհանուր թուլություն, հոդերի ցավեր։ Նա այժմ պառկած դիրքում է։ Ամենացավալին այն է, որ Սաակաշվիլին անհավասարակշիռ սննդակարգ ունի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սաակաշվիլիի բժիշկ Թամարա Դավարաշվիլին։

Նրա խոսքով՝ նախկին նախագահի քաշն այժմ ընդամենը 67 կգ է, հաջորդ քայլը նրա համար կարող է լինել վերակենդանացման բաժանմունքը։

Իր հերթին, էնդոկրինոլոգ Սոփո Մեբուկեն նշել է, որ Սաակաշվիլին օրական ստանում է 300-400 կալորիա, մինչդեռ նորման կազմում է առնվազն 1700 կալորիա։

«Սա շարունակվում է արդեն մի քանի ամիս, նա ուտում է միայն այն մթերքները, որոնք անհրաժեշտ է համարում, այլ ոչ թե այն, ինչ բժիշկները խորհուրդ չեն տալիս: Մենք հիվանդին առաջարկել ենք սպիտակուցային հավելումներ ընդունել կամ անցնել ներերակային սննդի, սակայն կտրականապես հրաժարվել է»,- ասել է նա։

Vivamed կլինիկայի գլխավոր բժիշկ Զուրաբ Չխաիձեն իր հերթին պնդում է, որ ողջունում է վրացական իշխանությունների առաջարկը՝ բուժման համար ցանկացած երկրից բարձր որակավորում ունեցող բժիշկների հրավիրել, սակայն Սաակաշվիլիից և նրա հարազատներից պատասխան չի ստացել։

Տաթև Ֆռանգյան