Հնչել է գաղափար՝ անցակետեր դնել ՀՀ-ի սահմանին և Լաչինի միջանցքի հատվածում․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահն առաջարկել է Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին անցակետեր տեղադրել, բայց Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում` այն էլ ուժի գործադրման արդյունքում, Հայաստանի համար ընդունելի չէ։ Այս մասին այսօր Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Իսկապես այդպիսի գաղափար հնչեցվել է՝ անցակետեր դնել ՀՀ սահմանին և այնտեղ, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը, բայց մեր պատասխանը միանշանակ է և բավականին հրապարակային։ Լաչինի միջանցքի արգելափակումից շատ կարճ ժամանակ անց այս դիրքորոշումը հնչեցվել է և այն մնում է նույնը․ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում Ադրբեջանի նախագահի կողմից, ես խոսում եմ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին։
Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում՝ նոր ուժի գործադրման սպառնալիքով, մեզ համար ընդունելի չէ, դա չի կարող ընդունելի լուծում լինել»։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանի այս նարատիվը նոր չէ, բայց նոր չէ նաև հայկական կողմի դիրքորոշումը։
«Մենք կարող ենք րոպե առաջ ձեռնամուխ լինել այդ ճանապարհների ապաշրջափակմանն այն պահից սկսած, երբ կընդունենք, որ այդ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների սուվերենության շրջանակներում և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են»,– նշեց ՀՀ արտգործնախարարը։
Միրզոյանն ընդգծեց, որ հայկական կողմը բացառում է ուժի կիրառմամբ եղած պայմանավորվածությունները փոխելու կամ մի կողմի շահերի հաշվին նոր զիջումներ կորզելու ագրեսիվ քաղաքականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։