Վրաստանի նախագահը չի սատարի «Օտարերկրյա գործակալների մասին» նոր օրենքը

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի աջակցի Վրաստանի խորհրդարանում հակաարևմտյան պատգամավորների խմբի նախաձեռնած օրինագծին, որը կարգավորում է ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը, գրում է VOA-ն։

«Այն ժամանակ, երբ պատրաստվում է Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման նախնական գնահատականը, երբ փետրվարի 24-ի մոտեցումն ասոցացված եռյակի բոլոր երեք երկրների համար (Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) ավելի ու ավելի հրատապ է դարձնում եվրոպական ապագայի հարցը, հենց այս ժամանակն է քաղաքական խմբերից մեկն ընտրում նախաձեռնել օրենք, որն իր բովանդակությամբ մեզ մոտեցնում է ոչ թե Եվրոպային, այլ Ռուսաստանի արատավոր մոդելին»,- ասված է նախագահի աշխատակազմի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Զուրաբիշվիլին նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ օրինագիծը խորհրդարանում գրանցվել է ամերիկացի սենատորներ Ժան Շահենի և Դիկ Դուրբինի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ։

«Մենք իսկապես չենք կարող այդ ամենի մեջ մեղադրել պատահականությանը: Հայտնվել է մի ուժ, որը Վրաստանի եվրոպական ուղին ամրապնդելու փոխարեն՝ Վրաստանի շահը համարում է մեկ այլ ճանապարհ»,- ասված է Վրաստանի նախագահի հայտարարության մեջ։

Հատկանշական է, որ փետրվարի 20-ին Վրաստանի խորհրդարանում գրանցվել է արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագիծ։ Նախաձեռնությունը պատկանում է «Ժողովրդի իշխանություն» շարժմանը, որը բաղկացած է իշխող «Վրացական երազանք»-ի նախկին անդամներից, որոնք, չնայած անցյալ տարվա հունիսին իշխող կուսակցությունից անջատվելուն, շարունակում են մնալ խորհրդարանական մեծամասնության մաս։

Տաթև Ֆռանգյան