ԲԴԽ-ն ընտրել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

Լուրեր

16.06.2026 | 11:27
«Ներքին կարգով հրահանգ կա, որ աջակցենք»․ «Բանի՞ն՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՀԿԿ-ը նոր ձայնագրությունը
16.06.2026 | 11:22
Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ներգրավված են մեծ թվով փրկարարներ և ոստիկաններ
16.06.2026 | 11:07
Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվող անապահովության գնահատման նոր համակարգին նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 11:07
Արման Թաթոյանը ներկայացնում է ԿԸՀ դիմումը և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 11:05
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
16.06.2026 | 10:46
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան․ հարված է հասցվել տեղի նավթավերամշակման գործարանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 10:37
Կաբո Վերդեի հավաքականի դարպասապահի հետևորդների թիվը 50 հազարից հասել է 5,5 միլիոնի
16.06.2026 | 10:24
Քալիֆորնիայում B-52 ռմբակոծիչի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել
16.06.2026 | 10:21
Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ
16.06.2026 | 10:10
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ հավաքականի մարզիչը հեռացվել է մեկնարկային խաղից հետո
16.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2025 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 09:50
Ոչ-ոքիների օր՝ ԱԱ-2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
16.06.2026 | 09:30
Սևան քաղաքում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
16.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Բելգիան խուսափեց պարտությունից Եգիպտոսի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 18-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էին նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական և քաղաքացիական մասնագիտացման դատավորների թափուր տեղերի համալրման նպատակով Բարձրագույն դատական խորհրդին դիմած դատավորների տեղափոխման, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրության վերաբերյալ հարցերը:

Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասով, փակ գաղտնի քվեարկության արդյունքներով, որոշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար Հանրապետության նախագահին առաջարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանի թեկնածությունը:

Նույն դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանը չստացան Խորհրդի բավարար ձայները:

Բարձրագույն դատական խորհուրդը, սահմանված ժամանակացույցի և «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի համաձայն, անցկացրեց փակ գաղտնի քվեարկություն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով պատրաստված քվեաթերթիկում ներառված էին նույն դատարանի թվով 61 դատավորների անուններ:

Քվեարկության արդյունքում առաջին փուլում ձայներ ստացան հետևյալ թեկնածուները.

  1. Հարությունյան Դավիթ – 4
  2. Վարդազարյան Ռուբեն – 5
  3. Վարդապետյան Արմեն – 1

Առաջին փուլի արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ և անցկացվեց լրացուցիչ ընտրություն, որին մասնակցեցին համապատասխանաբար առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

Երկրորդ փուլում փակ գաղտնի քվեարկությամբ Խորհուրդն արձանագրեց հետևյալ արդյունքը.

  1. Հարությունյան Դավիթ – 3
  2. Վարդազարյան Ռուբեն – 6
  3. Բոլորին դեմ – 1

Այդպիսով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը:

 

Դատական դեպարտամենտի մամլո ծառայություն