Թուրքիայի իշխանություններն արհարմարհում են հրաժարականի կոչերը՝ չնայած երկրաշարժի աղետալի հետևանքներին

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարության պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անտեսում են ընդդիմադիր քաղաքական գործիչների ու փորձագետների հրաժարականի կոչերը, որոնք հետևել են երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերին, գրում է Turkish Minute-ը։

Փետրվարի 6-ին Գազիանթեփ քաղաքի մոտ տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է 42,000-ից ավելի մարդ։

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Փերվին Բուլդանն աղետից հետո երկու անգամ ասել է, որ Էրդողանը և նրա ղեկավարած ԱԶԿ-ի կառավարությունը պետք է հրաժարական տան, քանի որ երկրաշարժից հետո որոնողափրկարարական աշխատանքների համակարգումը տապալել են:

«Եթե այս իշխանությունը խիղճ ունենար և ամոթ, բոլորը, այդ թվում՝ նախագահը, առաջին երկու օրվա ընթացքում հրաժարական կտային։ Նրանք ո՛չ ամոթ ունեն, ո՛չ էլ խիղճ՝ հրաժարական տալու համար»,- ասել է Բուլդանը։

Ազգայնական ընդդիմադիր İYİ (Լավ) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները նույնպես լրագրողներին ասել է, որ «ուշագրավ է, որ երկրաշարժից հետո օգնության աշխատանքների կազմակերպման և համակարգման բոլոր ձախողումները չեն հանգեցրել պետական պաշտոնյաների հրաժարականներին»։

«ԱԶԿ-ն և Էրդողանը կարծում են, որ պատասխանատվություն չունեն։ Տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, բայց ոչ մի հրաժարական չի եղել»,- իր հերթին ասել է ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության ղեկավար, պատգամավոր Մուհարեմ Ինջեն:

Սեյսմաբան, պրոֆեսոր Օվգյուն Ահմեթ Էրջանը կոչ է արել շրջակա միջավայրի նախարար Մուրադ Քուրումին հրաժարական տալ՝ ասելով, որ «շատ պատվաբեր հեռանալ» կլինի, եթե նա պաշտոնը թողնի իրավասու գիտնականին, որը կարող է դա հաջողությամբ անել, որպեսզի «մի քիչ թեթևություն բերի հասարակության վիրավոր սրտին»։

«Երկրաշարժի գոտում տեղի ունեցած արտառոց ավերածությունների համար միայն դուք չեք պատասխանատու։ Սակայն դուք իշխանության ղեկին եք արդեն 20 տարի։ Եթե այդ ընթացքում անհրաժեշտ աշխատանք կատարվեր, ապա կորուստները կարող էին զգալիորեն կրճատվել, այնտեղ բոլոր կառույցները կարող էին վերափոխվել»,- ասել է Էրջանը՝ դիմելով ԱԶԿ-ին։

Միաժամանակ, İhlas News Agency-ն հայտնում է, որ Հաթայի քաղաքապետ Լյուֆթյու Սավաշը, որը երկրաշարժերից ամենաշատ տուժած շրջաններից մեկն է, հերքել է այն պնդումները, որ կհրաժարվի պաշտոնից և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP):

«Մեր պետության, մեր ազգի, մեր բոլոր քաղաքապետարանների ու ինստիտուտների հետ միասին մենք ո՛չ մեր գործը կթողնենք, ո՛չ Հաթայից կհեռանանք՝ մինչև ոտքի չկանգնենք»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան