Հայաստանի արտահանումը ԵՏՄ երկրներ 2022 թ.-ին աճել է 1,6 մլրդ դոլարով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022 թ.-ին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) փոխադարձ առևտրի ծավալն աճել է 10,3%-ով և կազմել 80,6 մլրդ դոլար: Նման տվյալներ է հայտնել Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ): Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) հայտարարությունը:

«2022 թ.-ին ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտուրը հասել է իր առավելագույն մեծությանը և, ըստ բանկի վերլուծաբանների գնահատման, կազմել 80,6 միլիարդ դոլար (տարեկան կտրվածքով աճը՝ 10,3 %)», – հետևում է հաղորդագրությունից։

Հաղորդագրության մեջ ասված է, որ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն իրենց արտահանումը ԵԱՏՄ ավելացրել են 9,8 միլիարդ դոլարով (1,4 անգամ), որից Ռուսաստան՝ 9,5 միլիարդ դոլարով:

«Այսպես, Հայաստանի արտահանումը ԵՏՄ աճել Է 1,6 միլիարդ դոլարով (2,8 անգամ), Բելառուսինը՝ 5,6 միլիարդ դոլարով (1,3 անգամ), Ղազախստանինը՝ 1,9 մլրդ դոլարով (1,2 անգամ), Ղրղզստանինը՝ 646 մլն դոլարով (1,8 անգամ)», – նշված է հաղորդագրությունում։

ԵԱՏՀ-ում նշել են, որ Միության շուկայի նշանակությունը Հայաստանի և Ղրղզստանի համար Էականորեն աճել է: Միության երկրների բաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ 29,3%-ից աճել է մինչև 46,8%, Ղրղզստանինը՝ 28,8%-ից մինչև 65,8%: