Ադրբեջանական կիբերհարձակում՝ հայկական բանկի դեմ․ ինչ է բացահայտել իսրայելական Check Point Research-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
Բոլորը

Հայկական «Արցախբանկ»-ը և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն ադրբեջանական կիբերհարձակման թիրախում են հայտնվել։ Կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակություն վայելող իսրայելական Check Point Research-ը ամիսներ տևած աշխատանքի արդյունքում բացահայտել է հայաստանյան թիրախների դեմ ադրբեջանական կիբերհարձակումը։ Ալեքսանդր Լապշինը Factor TV-ին պատմեց, որ ամիսներ առաջ «Արցախբանկ»-ից իր հետ կապվել են և տեղեկացրել, որ իր անվամբ  էլեկտրոնային նամակներ են ստացել։ Լապշինը վստահեցրել է, որ ինքը նամակներ չի ուղարկել և զգուշացրել հնարավոր վիրուսային հարձակման մասին, որից հետո դիմել է իսրայելական և ամերիկյան կիբերանվտանգության ոլորտի ընկերություններին։

Հայաստանյան CyberHUB.Am-ը ներգրավված է եղել միջազգային հետաքննությանը։ Թիմի համահիմնադիր, մեդիափորձագետ Արթուր Պապյանն ասում է՝ հնարավոր չէ ամբողջությամբ բացահայտել, թե ինչպիսի թիրախներ է ընդգրկել վիրուսը, սակայն հստակ է մի բան՝ այն գործել է միայն հայաստանյան հայտնի IP հասցեներում։ Նրա խոսքով՝ «Արցախբանկ»-ի համակարգչային անվտանգության աշխատակիցները հասկացել են, որ ինչ-որ վնասաբեր ծրագիր կա, և կապվել են Ալեքսանդր Լապշինի հետ։

Factor TV-ն փորձեց «Արցախբանկ»-ից տեղեկանալ, թե ի՞նչ հետևանքներ է ունեցել կիբերհարձակումը և ի՞նչ մասշտաբի։ Բանկից հորդորեցին հարցերն ուղղել գրավոր։

Նշենք, որ Արցախ այցելելու համար Ադրբեջանի իշխանությունները հետախուզում էին հայտարարել Ալեքսանդր Լապշինի նկատմամբ, արդյունքում նա 2016 թվականին ձերբակալվել է Բելառուսում, արտահանձնվել Բաքվին և

9 ամիս անցկացրել ադրբեջանական բանտում։ Իր ապօրինի ազատազրկման փաստով Լապշին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան  և շահել Բաքվի դեմ ներկայացրած հայցը։ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորել է որպես փոխհատուցում բլոգերին վճարել 30 հազար եվրո։ ՄԻԵԴ-ի որոշումից հետո Լապշինը հրապարակել էր «Արցախբանկ»-ի իր քարտի լուսանկարը, որին Ադրբեջանը պետք է փոխանցեր փոխհատուցման գումարը։

Check Point Research-ն ու ինքը՝ Լապշինը կարծում են, որ հենց դա է հաքերային հարձակման պատճառը։

Արթուր Պապյանն իր հերթին ընդգծում է՝ մտադիր են շարունակել հետաքննությունը՝ հարձակման իրական ծավալների մասին ավելի հստակ պատկերացում կազմելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան