Վահագն Խաչատրյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամանումը ՀՀ
Քաղաքականություն
20.02.2023 | 18:51ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամանումը հայ-ադրբեջանական սահման և շնորհակալություն հայտնել ԵՄ-ին՝ ՀՀ-ի հետ համերաշխության համար։
«Բարի գալուստ 100 հոգանոց ԵՄ դիտորդական առաքելությանը հայ-ադրբեջանական սահման: Խորապես շնորհակալություն ԵՄ-ին և անդամ երկրներին Հայաստանի հետ ամուր համերաշխություն դրսևորելու համար։ Դիտորդական առաքելության տեղակայումը պետք է դեր խաղա տարածաշրջանում ապաէսկալացիայի և կայունություն, ինչպես նաև, ի վերջո, խաղաղության հաստատման համար»,- այս մասին Թվիթերում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Տաթև Ֆռանգյան