Խնդիրը բավական սուր մնում է․ Սանոսյանը՝ նորակառույցների ջրամատակարարման և գազաֆիկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 20-ի նիստում քննարկվել են Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները դրսևորել են դինամիկ աճի միտում: Նշվել է, որ կարևոր ռազմավարական նշանակություն ունի նաև Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գիծը, ինչը թույլ կտա Հայաստանից Իրան մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները զգալիորեն մեծացնել: Երկու երկրների միջև գործող գազ-էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնության շրջանակում տարեկան Իրանից Հայաստան է ներկրվում 365 մլն խորանարդ մետր գազ. պայմանավորվածություններ կան այդ ծավալները մեծացնելու:

Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերի վերաբերյալ զեկույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասն ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհաշինության ծրագրի վերաբերյալ տեղեկություններ: Ըստ նրա` փաստացի միայն պատրաստ է Արտաշատ-Երևան-Աշտարակ հատվածը: Մյուս հատվածները գտնվում են իրականացման տարբեր փուլերում:

Սանոսյանը խոսեց նաև նորակառույցների ջրամատակարարման և գազաֆիկացման հետ կապված խնդիրների մասին։

Նախարարի խոսքով՝ նախարարությունը փորձում է նորակառույցների և՛ գազաֆիկացման, և՛ ջրամատակարարման հետ կապված խնդիրները լուծել, փորձում է կապող օղակ լինել և լսել երկու կողմին էլ՝ տեսնելու, թե ինչ լուծումներ կարող են լինել։

«Կան դեպքեր, որ լուծումներ են գտնվել, բայց այս խնդիր բավականին սուր մնում է։  Ասում են՝ քաղաքի մեջ մի նոր քաղաք եք կառուցում, հետո մեզ պարտադրում եք ապահովել»,- նշեց Սանոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։