Նույնիսկ Վովա Գասպարյանի օրոք խոշտանգումները ոստիկանությունում այսքան չէին խրախուսվում․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ

-Օրերս Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանն ազատվել է պաշտոնից՝ «Համեր»-ի վարորդի և պարեկների միջև տեղի ունեցած հայտնի դեպքից հետո։ Ո՞րն է եղել նրա հեռացման իրական պատճառը։

-Հեռացման ոչ մի պատճառ չի բերվում, բայց այդ միջադեպն առիթ էր։ Իրական պատճատն այն էր, որ Ումրշատյանը չէր կիսում Ոստիկանության համակարգի վատ ավանդույթները, այսինքն՝ այն, որ խնամի-ծանոթ-բարեկամ համակարգով, անհասկանալի ձևերով չի կարելի նշանակել մարդկանց պաշտոնի, կոչումներ տալ, կամ որ ինչ-որ վարորդներ արտոնյալ են։ Ումրշատյանը և, մեծ հաշվով, նաև Պարեկային ծառայությունը Ոստիկանության այս ավանդույթները չեն կիսում։

-Բայց տարօրինակ է այդպիսի վարքագծի դեպքում նրան հեռացնելը։

-Տարօրինակ չէ։ Տարօրինակն այն է, որ ունեինք Ոստիկանության և ՆԳՆ ղեկավար, որ այդ ավանդութները կիսում էր։ Տարօրինակն այն է, որ վարչապետը չի ընդունում այդ ավանդույթները, բայց նշանակում է մի մարդու, ով ընդունում է դրանք․․․ Եղել են դեպքեր, երբ վարորդական իրավունքից զրկվել են բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս դեպքերում երևում էր, որ վարչապետն այդ մոտեցման կողմնակից է։ Դիսոնանսն այստեղ է․․․

-Ի՞նչ հակասություններ կային ՆԳՆ ղեկավար Վահե Ղազարյանի և Ումրշատյանը միջև։

-Հիմնական հակասությունն այն է, որ արժեքային տարբեր տեղերում էին այդ երկու սպաները։

Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ  կան ոլորտներ, կառույցներ, որոնց հեղափոխությունից հետո փորձել են ձեռք չտալ, քանի որ համարել են, որ դրանք կայացած են։ Խոսքը, ամենայն հավանականությամբ, ԱԱԾ-ի, բանակի մասին էր։ Ոստիկանությունը մտնո՞ւմ էր այդ կառույցների մեջ։

-Այն ժամանակ Փաշինյանին թվում էր, որ Ոստիկանությունում ինչ-որ բաներ փոխում են, բայց խորքային առումով, բացի Պարեկային ծառայությունից, Ոստիկանության փոփոխությունները միայն դեպի վատն են։ Արձանագրենք, որ վերջին տարիներին, տարեցտարի Ոստիկանության բացահայտումների օբյեկտիվ ցուցանիշները վատթարացել են․ տարբեր հանցագործությունների դեպքերի քանի՞ տոկոսն է հասնում դատարան․ թիվը փոքրացել է, մեքենաների վրայից ավտոպահեստամասերի գողության վիճակագրությամբ, եթե նախկինում 15 տոկոս էր կազմում, հիմա նվազել է, հասել 2 տոկոսի, սպանությունները՝ 27 տոկոսի, գողությունները՝ 11 տոկոսի։ Այս ցածր ցուցանիշները վկայում են այն մասին, որ Ոստիկանությունում վատթարանում է վիճակը։ Եթե խոսենք մարդու իրավունքների մասին, ապա ունենք իրավիճակ, երբ բաժնում փաստաբաններ են խոշտանգում․ սա աննախադեպ է․․․ Սա հետևանք է այն բանի, որ խոշտանգողները և խոշտանգման մեթոդները Ոստիկանության համակարգում խրախուսվում են։ Եվս մեկ դեպք՝ տեսախցիկը ֆիքսել է, որ գործող ոստիկանը պարեկին հարվածում է․ սա է խրախուսում Ոստիկանությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան