Մոլդովան նախատեսում է մինչև տարեվերջ սկսել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն հայտնել է, որ Մոլդովան մտադիր է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները սկսել մինչև այս տարեվերջ։ Այս մասին նա ասել է փետրվարի 20-ին Քիշնևում «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի 10-րդ նստաշրջանի պաշտոնական բացման ժամանակ, փոխանցում է Korrespondent-ը։

«2023 թվականին մենք ցանկանում ենք անցնել Եվրամիությանն ինտեգրման հաջորդ փուլին, իսկ տարեվերջին արդեն ցանկանում ենք սկսել անդամակցության բանակցությունները»,- ասել է նա։

Գրոսուի խոսքով՝ կարևոր է «չենթարկվել Քիշնևին շանտաժի ենթարկել ցանկացողների սադրանքներին, այդ թվում՝ զենքի կիրառմամբ»։

«Մենք պետք է գործենք միասին, և ԵՄ-ի մեր ընկերների, ԱՄՆ-ի ու այլ գործընկերների օգնությամբ անպայման կհասնենք մեր նպատակներին։ Մենք հանդես ենք գալիս Եվրոպայում խաղաղության և ազատության օգտին»,- ասել է Մոլդովայի խորհրդարանի նախագահը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոլդովայի իշխանությունները հանրաքվե են կազմակերպելու՝ կապված Եվրամիությանը Քիշնևի անդամակցության հետ։

Տաթև Ֆռանգյան