Մեզ Թուրքիայում շատ լավ էին վերաբերվում․ փրկարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
Բոլորը

«Մեզ Թուրքիայում շատ լավ էին վերաբերվում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեցին Թուրքիայում և Սիրիայում իրենց առաքելությունն ավարտած Փրկարարական ծառայության աշխատակիցները՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես էին վերաբերվում հայ փրկարարներին։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փրկարարական ծառայության փոխգնդապետ Հարի Արղամանյանը հավաստիացրեց, որ առաջին իսկ պահից՝ լավ վերաբերմունքի են արժանացել․ միայն երախտիքի ու շնորհակալության խոսքեր են հնչել՝ թե՛ անցորդներ կողմից, թե՛ տեղամասում համատեղ աշխատողների կողմից։

Նշենք, որ հայ փրկարարները Թուրքիայում փլատակների տակից հանել և փրկել են երեք քաղաքացու։

Արղամանյանի խոսքով՝ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիան և Սիրիան դիմել են ՄԱԿ հումանիտար օգնության համար։ Փետ րվարի 7-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել որոնողափրկարարական թիմեր ուղարկել երկու երկրներ։ Փետրվարի 8-ին 27 և 29 մարդուց բաղկացած խմբերը (բժիշկներ, կինոլոգներ, ճառագայթային և քիմիա-կենսաբանական մոնիթորինգի մասնագետներ) մեկնել են օգնության։ Թիմերը տեղակայվել են Ադըյամանում (Թուրքիա) և Հալեպում (Սիրիա)։

Մեկ շաբաթվա ընթացքում հայ փրկարարները Թուրքիայում փրկել են երեք տուժածի։ Երկու երկրներում փլատակների տակից հանել են 20 մարմին։ Հալեպում փրկարար աշխատանքներին զուգահեռ հայ համայնքի ներկայացուցիչներին ուսուցանվել է, թե ինչպես պահեն իրենց երկրաշարժի ժամանակ։

Փրկարար խմբերը փետրվարի 14-ին վերադարձել են Հայաստան, Սիրիայից՝ ինքնաթիռով, Թուրքիայից՝ ավտոմեքենայով։ Թուրքիայում աշխատել է 74 խումբ 40 երկրներից։ Սիրիայում՝ 8 թիմ 5 երկրից։ Վերջին տվյալներով՝ երկու երկրներում զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը»։

Մանրամասները՝ տեսանյութում։