Եռակողմ փաստաթղթում ԼՂ անվան տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը կա. Փաշինյանը հակադարձեց Ալիևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի համաժողովի շրջանակում մասնակցել է Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը՝ «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով: Քննարկմանը մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը: Ստորև ներկայացնում ենք վարչապետ Փաշինյանի արձագանքը Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևին, որը քննարկման ժամանակ հայտարարել էր, թե ԼՂ գոյություն չունի, պարզապես «Ադրբեջանի Ղարաբաղի շրջան, որտեղ հայերեն ապրում»։

Հարց – Ինչպես ասացի, այստեղ բանակցություններ չենք վարում, բայց կցանկանայի վարչապետ Փաշինյանին հնարավորություն տալ արձագանքել նախագահ Ալիևին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին՝ նախագահը նշեց եռակողմ հայտարարության մասին, և այդ հայտարարությունում առկա է Լեռնային Ղարաբաղը, և այս փաստաթղթի տակ առկա է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։

Եվ մենք ունենք Լաչինի միջանցքը, որը պետք է ազատորեն գործեր։ Ի դեպ, համաձայն այդ եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս, և սա համաձայն Ադրբեջանի նախագահի ստորագրության: Վերջերս Լեռնային Ղարաբաղից մի խումբ հայ երեխաներ փորձում էին ուղևորվել Լաչինի միջանցքով և նրանց կանգնեցրեցին. որոշ դիմակավորված ադրբեջանցիներ ներխուժեցին ավտոբուսի ներս, որտեղ երեխաները ճչում էին։ Սա Լեռնային Ղարաբաղի հայերի վերջին փորձն էր ազատորեն տեղաշարժվել Լաչինի միջանցքով։

Նախագահ Ալիևը նշեց քանդված մզկիթների մասին։ Կցանկանայի նշել, որ 2017թ.-ին Ադրբեջանում մի քանի մզկիթներ քանդվել են նոր ճանապարհներ կառուցելու համար։ Իմիջիայլոց, Խորհրդային տարիներին Ադրբեջանում 1560 մզկիթներ են քանդվել, և դա սովորական բան էր Խորհրդային Միության համար։ Հայաստանում նույնպես քանդվել են եկեղեցիներ և մզկիթներ։ Գիտեք, Լեռնային Ղարաբաղի հայերը չպետք է վճարեն Խորհրդային տարիների պարտքը։ Դա շատ վտանգավոր խոսույթ է, որովհետև ես մտավախություն ունեմ, այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանն այս ամբողջ իրավիճակին փորձում է հաղորդել կրոնական կոնտեքստ։ Դա շատ վտանգավոր է։ Չկա որևէ կրոնական կոնտեքստ այս հակամարտությունում։

Եվ իմիջիայլոց, մեր երկրում մենք ունենք մահմեդական փոքրամասնություն, և ունենք գործող մզկիթ, սա է իրականությունը։ Գիտե՞ք ինչն է Ադրբեջանի խոսույթում մտավախություն առաջացնում. նրա հռետորաբանությունը տպավորություն է ստեղծում, և գուցե այդպես էլ կա, որ Ադրբեջանը որդեգրել է վրեժխնդրության քաղաքականություն: Հնարավոր է` դա է Ադրբեջանի քաղաքականությունը։ Բայց ինչպես նշվեց, մենք շատ բարդ պատմություն ունենք, և ես հենց նոր ասացի, որ այո՛, գուցե սա պատմական հանդիպում է, բայց ի՞նչ նպատակով ենք մենք ցանկանում դա օգտագործել։ Անհանդուրժողականություն, ատելություն բորբոքելո՞ւ, ագրեսիվ հռետորաբանություն մեր տարածաշրջանու՞մ, թե հակառակը՝ օգտագործել այս հարթակը` իրավիճակը բարելավելու համար։

Մենք կարծում ենք, որ այս հարթակը պետք է օգտագործել կառուցողական մտադրություններով։ Իհարկե, մենք հիմա կարող ենք թշնամության մասին շատ պատմություններ պատմել, բայց ո՞րն է ղեկավարների դերը՝ խորացնե՞լ այդ թշնամանքը, թե՞ օգտագործել մեր հնարավորությունները, մեր մանդատները։ Ես հպարտ եմ որ ես, մեր Կառավարությունը, նույնիսկ աղետալի պատերազմից հետո կարողացավ մեր երկրում անցկացնել ազատ, ժողովրդավարական ընտրություններ, որն ամբողջ աշխարհի կողմից ճանաչվեց որպես ազատ և ժողովրդավարական, թափանցիկ և մրցունակ։ Եվ ինչպես ասացի, մեր տեսանկյունից, լուծումը ժողովրդավարությունն է, լուծումը թափանցիկությունն է, լուծումը երկխոսությունն է, լուծումը հարգանքն է բոլոր երկրների հանդեպ։ Եվ մենք պատրաստ ենք աշխատել այդ ուղղությամբ։ Շնորհակալություն։

Մանրամասները՝ տեսանյութում։