Բաքուն Երևանին առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետ ստեղծել

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է խաղաղության պայմանագրի հարցում Երևանի դիրքորոշման մեջ «տեղաշարժերի» առկայության մասին։

«Հանդիպումը լավ անցավ, կառուցողական։ Ես իմ դիրքորոշումն եմ հայտնել։ Քննարկվել են բազմաթիվ հարցեր։ այդ թվում ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Գլխավոր հարցն այն է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է կազմվի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա։ Երեք օր առաջ մենք նոր առաջարկներ ստացանք Հայաստանից։ Մենք ուսումնասիրում ենք դրանք: Առաջին հայացքից Հայաստանի դիրքորոշման մեջ տեղաշարժ կա, բայց դա բավարար չէ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եռակողմ հանդիպումից հետո ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում:

Բաքուն Երևանին առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետ ստեղծել: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանը դեռ չի արձագանքել այդ առաջարկին։

«Եթե խոսենք սահմանի սահմանազատման մասին, ապա անցակետերը պետք է տեղադրվեն ինչպես «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրերում, այնպես էլ Լաչինի և Հայաստանի սահմանին»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք՝ Մյունխենում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:

Փետրվարի 18-ին ՀՀ վարչապետը կմասնակցի նաև Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը, որին կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը: