Այսօր էլ ունենք Թումանյանի պես մտավորականի կարիք` օրհասական պահերին ժողովրդի կողքին. Անի Եղիազարյան.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 16:27
Զյուգանովը պահանջել է, որ դադարեն Նիկոլ Փաշինյանին ընդունել Մոսկվայում
13.05.2026 | 16:21
Իրաքի հավաքականի 5 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստացել ԱԱ-2026-ից առաջ
13.05.2026 | 16:10
Հայաստանն ու Թուրքիան անցնում են ուղիղ առևտրի․ ներմուծումը հնարավոր կլինի առանց միջնորդների․ ՊԵԿ
13.05.2026 | 16:00
Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
13.05.2026 | 15:51
Դավիթ Բալայանը տարեց քույրերի սպանության համար ցմահ դատապարտվածին ազատել է պատիժը 12 տարի կրելուց հետո
13.05.2026 | 15:40
Օգնյեն Չանչարևիչն ուշագրավ դրվագ է վերհիշել Թուրքիայի հավաքականի դեմ արտագնա խաղից
13.05.2026 | 15:30
Skolkovo-ի 70-ից ավելի գործարարներ Երևանում են․ Big Projects-ը բիզնես կրթությունը բերում է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 15:19
Դասաժամերը կրճատել են՝ ՔՊ քարոզարշավին մասնակցելու համար․ ԿԳՄՍՆ-ն քննություն կանցկացնի
13.05.2026 | 15:10
Փաշինյանը՝ ֆորպոստ չլինելու մասին // ՀԱԷԿ-ի ներդրումային ծրագիրը հաստատվել է․ ԼՈՒՐԵՐ
13.05.2026 | 15:05
Մասիս-Էջմիածին խճուղում ծեծկռտուքի գործով 9 անձ է ձերբակալվել․ կրակոցներ չեն հնչել․ ՆԳՆ
13.05.2026 | 14:56
Կրիշտիանու Ռոնալդու. «Երազանքը մոտ է»
13.05.2026 | 14:44
ՌԴ ռազմական հրամանատարությունը Պուտինին համոզել է, որ մինչև աշուն կավարտի ամբողջ Դոնբասի գրավումը. FT
13.05.2026 | 14:32
Արաղչին Բայրամովին տեղեկացրել է Իրանի շուրջ բանակցային գործընթացի մասին
13.05.2026 | 14:24
Հայկ Մարտիրոսյանը՝ 1er Open International de Lecci-ի առաջատարների թվում
13.05.2026 | 14:12
Երևանում կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի սննդի կետերից մեկի արտադրական գործունեությունը
Բոլորը

«Բոլոր մեծերը դուրս պետք է լինեն տարվանից, բացի այդ` միայն ընթերցումը բավական չէ. Թումանյանի գործերով պետք է դաստիարակվենք, այդ գիտակցությամբ աշխարհայացք ձևավորենք, պետք է դա դարձնենք սեփական գործելաոճի հիմնական ձև»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի այն հատվածին, որտեղ վերջինս ասում է, որ 2023-ը հայտարարում է Թումանյանի և Չարենցի ռազմավարական գործերի ընթերցման տարի:

Փետրվարի 19-ին նշում ենք Ամենայն հայոց բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակը: Թանգարանի տնօրենի խոսքով` վերջին 15 տարում Թումանյան հրապարակախոսի մասին սկսել են շատ խոսել, ինչը ողջունելի է, բայց բավարար չէ: Անի Եղիազարյանն անդրադառնում է նաև Թումանյան հասարակական գործչի կերպարին. «Նա իր ժամանակին ոչ միայն իմաստունի պես փիլիսոփայական խոհեր էր արտահայտում, այլև նրա կյանքն ուղիղ բխում էր այդ օրերի ապրածից: Առհասարակ, Թումանյանն առաջ քաշեց կարևորագույնը` քաղաքացու ձևավորման հարցը: Այսօր էր հանրությունն ունի մտավորականների, հանրության կողմից միանշանակ ընդունվող կերպարների կարիք, որոնք օրհասական պահերին կլինեն ժողովրդի կողքին և դուրս ու բարձր կլինեն ամենատարբեր խմբավորումներից»:

Անի Եղիազարյանը խոսում է նաև թանգարանային հարցերից, Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի գործունեությունից, շենքային պայմաններից. «Այն պայմանները, որ ունենք թանգարանում, հարիր չեն Թումանյանին, նա պատշաճ միջավայրի է արժանի: Կան բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք թանգարանը հարկադրված հետաձգում է առկա պայմաններից ելնելով:

Օրինակ` թանգարանը տարիներ շարունակ կազմակերպում է միջազգային գիտաժողովներ, սակայն երբեմն հարկադրված տարբեր սրահներ է վարձակալում: Շենքն ունի արտաքին գրավչություն, սակայն ներքին ոչ պատշաճ հարդարանքի, պայմանների սղության խնդիր կա: Ամեն դեպքում, աշխատում ենք չափազանց փոքր աշխատակազմով, բայց մեծ նվիրումով»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան