Արարատ Միրզոյանը Լուիս Բոնոյին է ներկայացրել Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը

Լուրեր

26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
Բոլորը

Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Լուիս Բոնոյին իր կարևոր առաքելության մեջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի վերջին առաջարկներն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման նախագծի վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ ԱԳ նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունը, շարունակական սադրանքները, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված միջազգային հանրության և հայկական կողմի ջանքերը: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և ավտանգության երաշխիքների քննարկման համար միջազգային մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը։