Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորգրել, ըստ որոնց.
Արարատ Մելքումյանն ազատվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից,
Տիրան Խաչատրյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ,
Անդրանիկ Մակարյանը նշանակվել է զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ,
Ստեփան Գալստյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ,
Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: