Թուրքիայում առաջիկա օրերին նոր երկրաշարժ են կանխատեսում

Լուրեր

13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
Բոլորը

Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից տուժած շրջանների բնակիչները պետք է պատրաստվեն նոր հետցնցումների։ Սեյսմոլոգները կանխատեսում են ավելի քան 5 մագնիտուդով կրկնակի ցնցումներ: Այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների ու աղետների վարչության ներկայացուցիչը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այս պահին տարածաշրջանում ցնցումներ են զգացվում չորս րոպեն մեկ։ Մինչ այժմ գրանցվել է ավելի քան 4,700 հետցնցում, որոնցից քառասունը՝ չորս բալից ավելի ուժգնությամբ։

«Սա բավական անսովոր իրավիճակ է»,- ասել է AFAD-ի ներկայացուցիչը։

Երկրի քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումի խոսքով՝ բնական աղետի հետևանքով Թուրքիայում ավերվել կամ մեծ վնաս է կրել ավելի քան 84 հազար տուն։

Աղետի գոտիներում մարդկանց դեռ խորհուրդ է տրվում հեռու մնալ շենքերից, սակայն այլընտրանքի բացակայության դեպքում տեղի բնակիչները ստիպված են լինում տուն վերադառնալ՝ հագուստի և անձնական այլ իրերի համար:

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժից ավելի քան 38,000 մարդ է զոհվել, հետևանքներից 20 մլն մարդ է տուժել։

Էմմա Չոբանյան