Մինչ այժմ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ջերմացումն Ադրբեջանին որևէ լավ չի բերել․ ադրբեջանցի քաղաքագետ

Լուրեր

11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

Ադրբեջանում շարունակում են ուշի-ուշով հետևել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո նոր թափ ստացած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին ու հաշվարկվել Բաքվի համար դրա հնարավոր հետևանքները։ Մասնավորապես, թեմայի շուրջ ադրբեջանական «Թուրան»-ը զրուցել է Բաքվի պետական ​​համալսարանի դասախոս, քաղաքագետ Թեյմուր Գասիմլիի հետ։

Նա նշել է, որ Ադրբեջանն ուշադրությամբ հետևում է Երևանի և Անկարայի հարաբերությունների ջերմացմանն ու հույս հայտնել, որ Թուրքիան չի կրկնի 2009 թվականի «սխալը», երբ Բաքվի թիկունքում փաստաթուղթ ստորագրեց Հայաստանի հետ։

«Հայաստանից ժամանած փրկարարների խումբն այս պահին աշխատում է Թուրքիայում։ Երևանի այս քայլը ես համարում եմ երկու երկրների փոխօգնության պատմության շարունակություն։ Հիշեցնեմ 1988-ի Սպիտակի երկրաշարժը, երբ Թուրղութ Օզալի կառավարությունն օգնություն ցուցաբերեց Հայաստանին՝ բեռներ ուղարկելով Իգդիրի անցակետով։ Երբ 1999-ին Թուրքիայում երկրաշարժ տեղի ունեցավ, Հայաստանն օգնեց իր հարևանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ցավակցությունն է հայտնել փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների գծով ՀՀ դեսպանի հատուկ բանագնացը։ Փետրվարի 8-ին 28 հոգուց բաղկացած հայ փրկարարների խումբն ուղարկվել է երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք։ Հիմա այնտեղ աշխատում են, երեք հոգու են փրկել։ Նախօրեին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ադըյաման, հանդիպել այնտեղ գտնվող հայ փրկարարների հետ և ներկայացրել երկրորդ մարդասիրական բեռը»,- ասել է Գասիմլին՝ նշելով, որ Թուրքիան չի կրկնի 2009-ի «սխալները» և զարգացնելով հարաբերությունները Հայաստանի հետ՝ միաժամանակ շարունակում է երկխոսությունը Բաքվի հետ։

«Ադրբեջանական կողմը պետք է ուշադիր հետևի տեղի ունեցողին։ Մինչ օրս Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող գործընթացը մեզ ոչ մի լավ բան չի բերել, և ես մոտ ապագայում որևէ օգուտ չեմ ակնկալում մեզ համար։ Կարևոր է, որ տեղի ունեցողը չվնասի մեր շահերին։ Փաշինյանը հմտորեն ու համակողմանիորեն խորամանկ քաղաքականություն է վարում։ Օգտագործելով Թուրքիայի երկրաշարժը՝ նա փոխում է հայ-թուրքական հարաբերությունները և քայլ անում մերձեցման ուղղությամբ։ Այդ մասին է վկայում արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Անկարա կատարած այցը։ Եթե ​​երկու երկրների հարաբերությունների ջերմացումը հանգեցնի «Ստեփանակերտի անջատողականներից ազատագրմանը» և «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, ապա կարելի է խոսել հաջողության մասին։ Թեև նման բան տեսանելի չէ, մենք կարող ենք միայն ուշադիր հետևել գործընթացին»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետը։

Նա նաև նշել է, թե թուրքական մամուլը քիչ է անդրադարձել Հայաստանի հումանիտար օգնությանը։

«Կարծում եմ այն պատճառով, որ թուրքերը հաշվի են առնում հնարավոր բացասական արձագանքն Ադրբեջանում, որն առաջատար է Թուրքիային օգնելու հարցում։ Տուժածներին փրկելու գործում հայկական մասնակցությունը լուսաբանվել է Թուրքիայի հայկական լրատվամիջոցներում և թուրքական առաջատար թերթերում։ Թուրքական կուսակցությունները ևս չեն կարևորում հայկական օգնության հարցը։ Միայն երեքշաբթի խորհրդարանական խմբակցության ղեկավար Դևլեթ Բահչելին (Ազգային շարժում կուսակցություն) Հայաստանը ներառել է Թուրքիային օգնող երկրների ցանկում և շնորհակալություն հայտնել։ Նշեմ նաև Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությանը, որն ունի ազգությամբ հայ պատգամավոր, որոնք Թուրքիայում Հայաստանի քարոզչությունն են տանում»,- ասել է Գասիմլին։

Ավելի վաղ Factor TV-ն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մերձեցման ֆոնին Բաքվի մտագոհություններին։

Էմմա Չոբանյան