Բաքուն «մտահոգված է» Հայաստանի և Թուրքիայի մերձեցումից

Լուրեր

11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժերից հետո, որոնց հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել ու վիրավորվել, Անկարային օգնության ձեռք մեկնեցին տասնյակ երկրներ, որոնց թվում է նաև Հայաստանը։ Նախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն հայտնեց թվիթերյան գրառմամբ և օգնության առաջարկեց, որից հետո հեռախոսազրույց  ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայտնելով, որ Երևանը որոնողափրկարարական խումբ է ուղարկում։ Այնուհետև հայկական 27 հոգանոց փրկարակական խումբն ուղևորվեց երկրաշարժից տուժած Ադըյաման․ մինչ օրս հայ փրկարարները կարողացել են երեք մարդու ողջ դուրս բերել փլատակներից։

Փետրվարի 11-ին էլ, 1993 թվականից ի վեր առաջին անգամ, բացվեց հայ-թուրքական սահմանի անցակետը․ Մարգարայի կամրջով Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն ուղարկեց Թուրքիա։ Նախօրեին էլ Հայաստանը նույն ճանապարհով մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն ուղարկեց։ Բացի այդ, նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելեց Անկարա ու հանդիպեց Թուրքիայի իր գործընկերոջ Մևլութ Չավուշօղլուի հետ, որը շնորհակալություն հայտնեց Հայաստանին աղետից հետո ցուցաբերած աջակցության համար։

Բաքվում, ինչպես կարելի էր սպասել, բավական մտահոգությամբ են հետևում այս իրադարձություններին։ Առաջին իսկ օրերից՝ փետրվարի 7-ից ադրբեջանական քարոզչամեքենաները սկսեցին կեղծ լուրեր տարածել Հայաստանի օգնության և հայ փրկարարների խմբի աշխատանքի մասին։ Մասնավորապես, Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, թե Հայաստանն օգնություն չի ուղարկել Թուրքիային, այն դեպքում, երբ թուրքական պետական և այլ լրատվականներն անդրադարձել էին հայ փրկարարների աշխատանքին։ Թուրքիայում գործող, սակայն Բաքվի կողմից ֆինանսավորվող Haber Global-ը տեղեկություններ էր տարածում, իբր, հայ պատգամավորների՝ Թուրքիայի երկրաշարժի վերաբերյալ հայտարարությունների մասին՝ նշելով, թե Հայաստանի օգնությունն «անկեղծ չէ»։

Ավելին՝ ադրբեջանական իշխանությունների քարոզչամեքենա Milli.az-ը բացահայտ կեղծիք է տարածել, թե թուրքական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են երկու հայ փրկարարների՝ «Ադըյամանում երկրաշարժի ժամանակ ավերված տներից թալան ու գողություն իրականացնելու համար»։ Այս կեղծիքը մինչ օրս հեռացված չէ կայքից։

Բացի այդ, սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում նախօրեին իսկական «խանդի տեսարաններ էին» Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպման վերաբերյալ հրապարակումներում։

Վերլուծաբան Թուրան Ռզաևը, օրինակ, տեղական ԶԼՄ-ներին ասել է, թե Երևանն առաջին հերթին մտահոգված է «հայկական ծագումով թուրք քաղաքացիներին» օգնելով։

Քաղաքական մեկնաբան Ազեր Հասրաթն էլ հայտարարել է, թե հայ փրկարարներին չպետք է վստահել, և որ նրանք «չեն անհանգստացալ թուրքերին փրկելու մասին»։

«Նման իրավիճակում վստահելի չի թվում, որ հայ փրկարարների մոտ եղել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետ կապված փլատակների տակ մնացած մարդկանց փրկելու գաղափարը։ Բացառված չէ, որ հայ փրկարարները որևէ տհաճ արարք կատարեն»,- ասել է Ազեր Հասրաթը։

Քաղաքական մեկնաբան Շահին Ջաֆարլիի խոսքով էլ՝ Բաքուն դժգոհությամբ է հետևում Երևանի և Անկարայի մերձեցմանը՝ դատելով Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններին Հայաստանի օգնության հետ կապված հակաքարոզչությունից։

«Սխալ է ակնկալել և պահանջել, որ Թուրքիան ինդեքսավորի իր արտաքին քաղաքականությունը լիովին համահունչ Ադրբեջանի շահերին։ Ի վերջո, խոսքը երկու անկախ պետությունների մասին է, որոնք ունեն իրենց շահերը։ Այս շահերը երբեմն կարող են հակասել: Ադրբեջանը, որպես ժողովուրդ ու պետություն, պետք է ձերբազատվի Թուրքիայի հետ հարաբերություններում «երես առած փոքր եղբոր» հոգեբանությունից»,- գրել է Ջաֆարլին ֆեյսբուքյան իր էջում։

Էմմա Չոբանյան