Կոստանյան, Օհանյան, Դավթյան և այլք․ սևազգեստ մայրերն անուններ են տալիս՝ մեղադրելով գործեր կոծկելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյան, ՀՀ նախկին գլխավոր դատախազներ Գևորգ Կոստանյան ու Արթուր Դավթյան և այլք։ Շուրջ մեկ տասնյակից ավելի սևազգեստ մայրեր և նրանց ներկայացուցիչը պնդում են՝ հենց այս մարդիկ են տարիներ շարունակ կոծկել այդ տղաների սպանության հանգամանքները։ Ըստ նրանց՝ կոծկմանը մասնակցած պաշտոնյաների թիվը գերազանցում է 100-ը։

Նախկին և ներկա այս պաշտոնյանների անունները հայտնի են դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձևավորված այլընտրանքային քննչական խմբի աշխատանքների արդյունքում։ Ըստ պայմանավորվածության՝ խումբը պետք է ուսումնասիրեր ընդհանուր առմամբ 8 քրեական գործ, յուրաքանչյուր գործով առանձին հանդիպում ունենար զոհված զինծառայողի իրավահաջորդի հետ, և առկա նյութերի համալիր ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական եզրակացություն ներկայացներ վարչապետին: Աշխատանքային խումբը գլխավորում էր այս պահին գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանը։

Աշխատանքային խումբն իր երեք տարվա գործունեության ընթացքում հասցրել է ուսումնասիրել և ավարտել ոչ մարտական պայմաններում մահացած հինգ զինծառայողի գործ։ Ըստ ծնողների՝ մեծ բացահայտումներ են եղել, որոնց հիման վրա իրենց որդիների մահված գործերով հոդվածը պետք է վերաորակվեր սպանության հոդվածով։

Նանա Մուրադյանի որդին ընդամենը 3 ամիս է հասցրել ծառայել Արցախի զորամասներից մեկում․ 18-ամյա Վալերիկ Մուրադյանը բանակ էր զորակոչվել 2009 թվականի նոյեմբերի 25-ին։ 2010 թվականի մարտի 15-ին ժամը 00։35-ին զորամասի սպայական սենյակի հետնամասում՝ երկաթյա ձողին պարանից կախված վիճակում հայտնաբերվել էր Մուրադյանի մարմինը։ Քրեական գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով, որդեկորուս մայրը, սակայն, պնդում է՝ որդուն սպանել են։

Քննության բացահայտման մասով, սակայն, ծնողները կոռուպցիոն սխեմա են ուրվագծում։ Նրանք պնդում են՝ իրենց ձեռնարկած հետաքննության արդյունքում տարիների ընթացքում մի շարք բացահայտումներ են արել։

2018-ին բանակում մահացած Լևոն Թորոսյանի մայրը ևս պնդում է՝ որդուն սպանել են, սակայն դեպքը որակվել է ինքնասպանություն։ Ըստ նրա՝ որդին սպանվել է Տավուշի մարզի զորամասերից մեկում հենց իր հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Պաշտոնական վարկածով էլեկտրահարումից մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործը 5 տարի քննելուց հետո իրավապահները կասեցրել էին վարույթը՝ եզրակացնելով, որ կատարվել են հնարավոր բոլոր քննչական գործողությունները, սակայն իրեղեն ապացույցները չեն պահպանվել, չի պարզվել այն անձը, ով պետք է ներգրավվեր որպես մեղադրյալ։ Որդեկորույս ծնողները, սակայն, տարիներ շարունակ պնդում են՝ իրենց զավակին սպանել են, ինչի մասին բարձրաձայնել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այստեղ պատասխանել է նաև ՀՀ կառավարությունը։

Դեպքից հետո Սեյրան Օհանյանը շարունակել է ղեկավարել պաշտպանական գերատեսչությունը։ Այլընտրանքային աշխատանքային խմբի քննության արդյունքում վեր է հանվել նաև նրա և քննչական ծառայության պետերից մեկի զրույցը։

5 զինծառայողներից յուրաքանչյուրին առնչվող խախտումների նկարագրությունը կազմում է մոտ 100 էջ։ Այս նյութերը, ինչպես նաև շուրջ 100 նախկին ու ներկա պաշտոնյաների, դատախազների և քննիչների անուններ պարունակող փաստաթղթերը փաստաբան Արայիկ Պապիկյանն այսօր ուղարկել է ՀՀ վարչապետին և գլխավոր դատախազին, որը, սակայն, անտեղյակ չէ այս ամենին։

Սևազգեստ մայրերին հենց այս հանգամանքն է ավելի շատ ցավ և զայրույթ պատճառում․ մինչև դատախազի պաշտոնում նշանակվելը՝ Վարդապետյանը հավաստիացրել էր, որ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելու դեպքում իրեն դժվար չի լինի այս գործերին լուծում տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան