Տիգրան Խաչատրյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ․ տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։

«Գոհունակությամբ պետք է արձանագրել հայ-նիդերլանդական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան. 2022 թվականին նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է փոխադարձ առեւտրի 20%-ը գերազանցող աճ: Մենք պետք է շարունակական ջանքեր գործադրենք այս միտումն ամրապնդելու եւ մեր երկրների միջեւ առկա պոտենցիալն առավելագույնս օգտագործելու ուղղությամբ»,- նշել է փոխվարչապետը:

Դեսպան Սխեմերսը շնորհավորել է փոխվարչապետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հայտնել նիդերլանդական կողմի պատրաստակամությունը ձեւավորված գործընկերային հարաբերություններում առավել մեծ առաջընթաց գրանցելու հարցում:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-նիդերլանդական հարաբերությունների ընթացիկ օրակարգին, քննարկել են գործարար կապերի ամրապնդմանը եւ հանրային կառավարման բարեփոխումների ներդրմանը, մարդկային կապիտալի եւ պետական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն առնչվող հարցեր։