Մոլդովայում՝ Ուկրաինայի հետ սահմանին, հրթիռի բեկորներ են հայտնաբերվել

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոլդովայի սահմանապահ ոստիկանության պարեկը Ուկրաինայի հետ սահմանակից Բրիչենի շրջանում հրթիռի բեկորներ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Մոլդովայի ՆԳՆ-ն։ Ո՞ւմ է պատկանում հրթիռը՝ գործակալությունը չի հստակեցրել։

Մոլդովան արդեն չորրորդ անգամ է հայտնում նմանատիպ դեպքի մասին, գրում է Կոմերսանտը։

«Սահմանային ոստիկանության պարեկը Լարգա (Բրիչանի շրջան) բնակավայրի մոտ հայտնաբերել է հրթիռի բեկորներ, որոնք հայտնվել են Ռուսաստանի և Ուկրաինայի վրա օդային հարձակումների հետևանքով»,- ասվում է երկրի ՆԳՆ-ի Telegram-ալիքի հաղորդագրությունում։

Տարածքը, որտեղ հայտնաբերվել են բեկորները, շրջափակված է։

Մինչ այս, Մոլդովան երեք անգամ հայտնել էր երկրի տարածքում հրթիռի բեկորների անկման մասին։ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին բեկորները հայտնաբերվել էին Վիննիցայի շրջանի սահմանամերձ բնակավայրերից մեկում, նույն թվականի դեկտեմբերի 5-ին Մոլդովայի սահմանապահ ծառայությունը Բրիչենի մոտ հայտնաբերել էր չպայթած հրթիռ։ Նման դեպք է տեղի ունեցել հունվարի 14-ին Բրիչենի թաղամասում։

Մոլդովայի ՆԳ նախարարությունը եկել է եզրակացության, որ բեկորները պատկանում են ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի մաս կազմող С-300 համալիրից արձակված հրթիռներին։

Տաթև Ֆռանգյան