Վիտալի Բալասանյանին պաշտոնից ազատելով՝ Ռուբեն Վարդանյանը դժվարացրել է Ադրբեջանի հետ երկխոսությունը․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արցախի ներքաղաքական կյանքում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում՝ շարունակվող շրջափակման պայմաններում Արցախի իշխող էլիտան զբաղված է իշխանության համար պայքարով։

«Իշխանության համար պայքարի գործըթնացը սկսվել էր մեկ ամիս առաջ, երբ ճգնաժամը հրապարակային դաշտ դուրս եկավ։ Այժմ դրա դրսևորումներն ենք տեսնում տարբեր տեսքով»,- Factor TV-ին տված հարցազրույցում ասում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Ըստ նրա՝ Ռուբեն Վարդանյանի ճամբարը տեխնոլոգիաներ է կիրառում արտասահմանցի քաղտեխնոլոգների ներգրավմամբ։ Նա նկատի ունի օրերս հրապարակված հարցման տվյալները, որոնց համաձայն՝ Ռուբեն Վարդանյանն ամենապոպուլյար գործիչն է Արցախում, իսկ նրա կադրային որոշումներին աջակցում է Արցախի բնակչության բացարձակ մեծամասնությունը, ինչը քաղաքագետը կասկածելի պնդում է համարում։

Տիգրան Գրիգորյանը նշում է, որ գործ ունենք մեկ ամսից ավելի շարունակվող լուրջ հակադրության հետ՝ Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի միջև։

«Հիմնական պատճառն այն է, որ ժամանակի ընթացքում Ռուբեն Վարդանյանը սկսել է նաև քաղաքական ազդեցություն ձեռք բերել Արցախում։ Արայիկ Հարությունյանի թիմում եղած գործիչները սկսել են անցնել Ռուբեն Վարդանյանի ճամբար։ Կան նաև օբյեկտիվ քննադատություններ․ Ռուբեն Վարդանյանից, երբ նշանակվում էր Արցախի պետնախարարի պաշտոնում, սպասելիքներն ավելի մեծ էին՝ էլիտաներն ու հասարակությունը սպասում էին, որ պրոֆեսիոնալների և տեխնոկրատների թիմ կգա, բայց կառավարության նշանակումների միակ դրական փոփոխությունը երևի միայն արտգործնախարարի փոփոխությունն էր, մյուս բոլոր դեպքերում՝ կա՛մ էական առաջընթաց չկա, կա՛մ, որոշ դեպքերում, բացասական միտումներ են առկա»,- ասաց Տիգրան Գրիգորյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան