Համահայկական աշակերտական աշխատաժողով՝ նվիրված «Սասնա ծռեր» էպոսին

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ կազմակերպում է համահայկական աշակերտական աշխատաժողով՝ նվիրված «Սասնա ծռեր» ազգային էպոսին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Աշխատաժողովի նպատակն է վերահաստատել «Սասնա ծռեր» էպոսի կարևորությունը և նպաստել աշակերտների պատկերային ու իմացական դաշտի ընդլայնմանը, վերլուծական կարողությունների զարգացմանը:

Աշխատաժողովին կարող են մասնակցել սփյուռքի բոլոր տեսակի կրթօջախների 13-18 տարեկան սաները:

«Սասնա ծռեր» էպոսը՝ որպես ազգային բնավորության, հոգեբանության, պատմության, արժեհամակարգի կարևորագույն գրական աղբյուր, անսահման հնարավորություն է տալիս այն անընդհատ նորովի բացահայտելու, ներկայացնելու, ազգային արժեքները գնահատելու, պահպանելու, անցյալի դասերը վերլուծելու, արժևորելու, գաղտնագրերը վերծանելու, ուղերձները ընկալելու համար:

Աշխատաժողովի մասնակիցներից ակնկալվում է մանրամասն ուսումնասիրել էպոսը, նախ սեփական բացահայտումներ անել, մեկնաբանել կերպարները, այնուհետև գրավոր ներկայացնել տպավորությունները, բացահայտումները, իմաստավորումներն ինչպես էպոսի վերաբերյալ ամբողջությամբ, այնպես էլ առանձին կերպարների և բովանդակային բաղադրիչների:

Մասնավորապես՝ կարելի է անդրադառնալ.

  • էպոսի անվանմանը, ստեղծմանը, պատմությանը, նշանակությանը,
  • կերպարներին,
  • կանանց կերպարներին,
  • Սասունցի Դավթին՝ որպես հայ ժողովրդի հավաքական կերպարի,
  • էպոսի կերպարներին և դասերին մեր օրերում,
  • էպոսում արտացոլված տոներին, ավանդույթներին և այլ ազգագրական նյութերին, նշել, թե որոնք են պահպանվել մինչև այսօր,
  • պատմականին և միֆին էպոսում,
  • էպոսում արտահայտված աշխարհայացքային և մասնավորապես՝ սոցիալական արժեքներին,
  • այլ:

Ինչպե՞ս դիմել

Աշխատաժողովին կարելի է մասնակցել անհատապես կամ 5 հոգանոց խմբերով, որոնք պետք է ունենան ղեկավարներ:
Աշխատաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2023 թմարտի 10-ը գրանցվեն հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/4113iXn:

Աշխատանքները մինչև 2023 թմայիսի 31-ը պետք է ուղեկցող նամակով ուղարկել ԿԶՆԱԿ հիմնադրամի [email protected] էլեկտրոնային հասցեին՝ («Թեմա» բաժնում անպայման նշել «Սասնա ծռեր» վերնագիրը) նշելով երկիրը, քաղաքը, կրթօջախի անվանումը, մասնակիցների անունները, ղեկավարի անունը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Մասնակիցների գնահատման հիմքերը

ԿԶՆԱԿ-ի ձևավորած գնահատման հանձնաժողովը կառանձնացնի և կգնահատի միայն ինքնուրույն, հիմնավորված, հետաքրքիր բացահայտումներով աշխատանքները: Աշխատանքների ծավալը՝ մինչև 5 տպագիր էջ, տառատեսակը՝ «GHEA Grapalat», տողամիջյան տարածքը՝ 1,5։
Կարելի է աշխատանքը ներկայացնել սահիկաշարով: «GHEA Grapalat» ֆոնտը կարելի է ներբեռնել fonter.am կայքից:

Մեթոդական աջակցություն մանկավարժին

2023 թմարտապրիլ ամիսներին գրանցված մասնակիցների համար կկազմակերպվի «Սասնա ծռեր» էպոսն ուսումնասիրած տարբեր ոլորտների մասնագետների հետ առցանց 6 հանդիպում՝ մանկավարժներին մեթոդական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ամփոփում

Մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը կամփոփվի և կհրապարակվի մինչև 2023 թսեպտեմբերի 30-ը: Արդյունքների մասին մասնակիցները կտեղեկանան անհատական նամակներից, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության www.escs.am պաշտոնական կայքից: