Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև միշտ խաղաղություն կտիրի․ ՀՀ հատուկ բանագնացի հարցազրույցը «Անադոլու»-ին

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ երկու հարևան երկրների հարաբերություններում «միշտ խաղաղություն կտիրի», գրում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

Ռուբինյանը, որը նաև Հայաստանի ԱԺ փոխնախագահն է, նախօրեին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Թուրքիայում այցելել է աղետի գոտի, Ադըյամանում ծանոթացել հայկական որոնողափրկարարական խմբի աշխատանքին։

«Անադոլու»-ի հետ զրույցում նա նշել է, որ Հայաստանում հետևում են աղետի գոտում իրավիճակի մասին հրապարակումներին, սակայն տեղում հայկական պատվիրակությունը բախվել է ավերածությունների շատ ավելի մեծ պատկերի։

«Աղետի առաջին իսկ օրվանից մենք որոնողափրկարարական խումբ ենք ուղարկել Թուրքիա։ Բացի այդ, մարդասիրական փոխադրումներ են իրականացվել հայ-թուրքական սահմանով։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հարկ համարեցինք անձամբ գալ այստեղ և հայտնել մեր ցավակցությունն ու աջակցությունը»,- ասել է Ռուբինյանը՝ նշելով, որ երկրաշարժի ցնցումները նաև Հայաստանում են զգացվել։

«Այսօր, ցավոք, մեզ ողբերգական դեպքն է համախմբել, սակայն հուսով ենք, որ մի օր միասին կլինենք ուրախ առիթներին։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ իմ ցավակցությունները հայտնել մարդկանց, որոնք կորցրել են իրենց հաարազատներին, շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։ Հուսով եմ, որ այսուհետ մեր միջև միշտ խաղաղություն կտիրի»,- ասել է նա։

Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման թեմային՝ Ռուբինյանը նշել է, որ դա, առաջին հերթին, կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, երկրորդ՝ տնտեսական համագործակցություն, ինչպես նաև փոխգործակցություն այլ ոլորտներում։ Նա հայտնել է, որ բանակցությունների հաջորդ փուլի օրը դեռ նշանակված չէ, սակայն շատ կարևոր է, որ Հայաստանն ու Թուրքիան կապող կամուրջը բացվել է ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ։

«Արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվածություններ ձեռք բերեցինք որոշ հարցերի շուրջ։ Օրինակ՝ մենք պայմանավորվեցինք համատեղ վերակառուցել Անիի պատմական կամուրջը, որի մի մասը գտնվում է Հայաստանում, մյուս մասը՝ Թուրքիայում, և արագացնել հարաբերությունների կարգավորման գործընթացը, որպեսզի սահմանն ամբողջությամբ բացվի»,- ասել է  Ռուբեն Ռուբինյանը։

Էմմա Չոբանյան