Ալեն Սիմոնյանի եղբայրը նոր ՓԲԸ է հիմնել․ այն ղեկավարում է եղբոր մանկության ընկերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ասֆալտապատման աշխատանքների կազմակերպմամբ հայտնի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, նոր ընկերություն է հիմնել։ Factor.am-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացավ, որ Կառլեն Սիմոնյանը 2022 թվականի դեկտեմբերի 22-ին հիմնել է «Դիլս» ՓԲԸ-ն։ Դրա կառավարումն իրականացնում է «Փարվանյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ն։ Այս ընկերության սեփականատերն էլ Մհեր Փարվանյանն է, որը Կառլեն Սիմոնյանի մանկության ընկերն է, միաժամանակ, հանդիսանում է «Դիլս» ՓԲԸ-ի համահիմնադիրը։ Մեզ հաջողվեց հեռախոսով զրուցել Փարվանյանի հետ։ «Իմ և Կառլեն Սիմոնյանի հարաբերությունները նոր են դառնում գործընկերային, ես և նա մանկության ընկերներ ենք»,- ասաց նա։

Թե ի՞նչ գործունեություն է ծավավելու ԱԺ նախագահի եղբոր ընկերությունը, առայժմ չի հստակեցվում։ ԱԺ նախագահի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, «Եվրոասֆալտ» ընկերության գործադիր տնօրենն է։ Ասֆալտապատման աշխատանքներով զբաղվող այս ընկերությունը պարբերաբար հաղթող է ճանաչվում պետական գնումների մրցույթներում։ Ընկերությունը հիմնադրվել է հեղափոխությունից հետո։

Նշենք, որ «Փարվանյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի մասնաբաժինը, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, արգելանքի տակ է, մինչդեռ Մհեր Փարվանյանը Factor.am-ին փոխանցեց, որ ընկերությունը որևէ խնդիր չունի, ներկայումս նման բան գոյություն չունի և պետական ռեգիստրի գործակալության կայքում տվյալները հին են և թարմացված չեն։ Կառլեն Սիմոնյանի մանկության ընկերոջը պատկանող «Փարվանյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ն գործում է արդեն 10 տարի, հիմնադրվել է 2013 թվականին։ Մհեր Փարվանյանը 2019-ից է այս ընկերության սեփականատերը, մինչ այս՝ հիմնադիրը եղել է Փարվանյանի հետ փոխկապակցված անձ։

Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերոջը պատկանող «Փարվանյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ն պետական կառույցներին նաև ծառայություններ է մատուցում։ Ըստ պետական գնումների armeps համակարգի՝ այս ընկերությունը 2019 թվականին երկու պայմանագրով ընդհանուր 1 մլն 240 հազար դրամի իրավաբանական և ֆինանսական խորհրդատվություն է մատուցել «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ին։ «Փարվանյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ն 2020 թվականից 18 տոկոս բաժնեմաս ունի «ԲԻ ԷՄ ՓԻ» ՍՊԸ-ում։ Ընկերության 65 տոկոսի սեփականատերը Փարվանյանի հետ նույն հասցեում հաշվառված մեկ այլ անձ է։ Այս ընկերությունը 2017-2020 թվականներին, ըստ armeps համակարգի, երեք պայմանագիր է կնքել պետական գերատեսչություններին հետ, որոնց արժեքը շուրջ 4 մլն դրամ է կազմել։

Պայմանագրերից մեկով ընկերությունը ՊՆ-ին գրքեր է մատակարարել, իսկ մյուսով՝ խորհրդատվական ծառայություն մատուցել «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ին։ «ԲԻ ԷՄ ՓԻ» ՍՊԸ-ի բաժնեմասի օտարման մասով առկա է արգելանք։ Կառլեն Սիմոնյանի հետ փոխկապակցված Մհեր Փարվանյանի «Փարվանյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ն իրականացնում է նաև մի շարք ընկերությունների կառավարում, որոնք հիմնադրվել են 2022 թվականի ընթացքում։ Խոսքը, մասնավորապես, «Սպորտ Օնլայն» և «ՄԻԿՕԻԼ-ԷՄ» ՍՊԸ-ների մասին է․ վերջինի սեփականատերը Բելառուսի քաղաքացի է։ Այս ընկերությունը զբաղվում է միջպետական բեռնափոխադրումներով։

Կառավարման հանձնված ընկերությունների թվում են նաև Ռուսաստանի քաղաքացիների պատկանող «Դոլչե վիտա թրեվել», «Բլեքֆիլդ Կիլիկիա», «Տռաստ» ընկերությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան