Ժամանակն է, որ Թուրքիան վավերացնի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտերը․ Ստոլտենբերգը՝ Չավուշօղլուին

Լուրեր

26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ «ժամանակն է, որ Թուրքիան վավերացնի Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից պաշտպանական դաշինքին միանալու հայտերը»: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին Ստոլտենբերգն ասել է Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսում։

Թուրքիան լայնորեն դիտարկվում է որպես այս հարցում հիմնական խոչընդոտ, քանի որ նախագահ Թայիփ Էրդողանը նշել է, որ իր երկիրը կարող է վավերացնել Ֆինլանդիայի դիմումը, մինչդեռ Շվեդիայի դիմումը՝ ոչ։ Թուրքիան ասում է, որ Շվեդիան ապաստան է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների համար։

Անցյալ ամիս Թուրքիան դադարեցրել է  Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ նրանց հայտերի շուրջ բանակցությունները՝ այն բանից հետո, երբ դանիացի ծայրահեղ աջ քաղաքական կուսակցության առաջնորդ Ռասմուս Փալուդանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ այրել էր Ղուրանի պատճենը:

Ստոլտենբերգը Ղուրանի այրման բողոքի ակցիան որակել է որպես «խայտառակ արարք» և ասել, որ Շվեդիայի կառավարությունը վճռական դիրքորոշում է ցուցաբերել բողոքի դեմ, որը պետք է գովաբանվի:

«Սա ցույց է տալիս, որ Շվեդիան և Ֆինլանդիան հասկանում և իրականացնում են քաղաքականություն, որն ընդունում է Թուրքիայի արտահայտած մտահոգությունները: Եվ սա է պատճառը, որ ես կարծում եմ, որ եկել է վավերացման ժամանակը», – նշել է Ստոլտենբերգը։

Չավուշօղլուն էլ կրկնել է Թուրքիայի դիրքորոշումը, որ Անկարան կարող է առանձին դիտարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը։

Ընդունելով, որ Շվեդիան փոխել է ահաբեկչության վերաբերյալ իր օրենսդրությունը՝ Թուրքիայի պահանջներին համապատասխան, Չավուշօղլուն ասել է, որ փոփոխությունները պետք է ամբողջությամբ իրականացվեն։

Ավելի ուշ Յենս Ստոլտենբերգը հանդիպել է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Էմմա Չոբանյան