ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն օգնում են Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին․ ՎԶԵԲ

Լուրեր

16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունները շահում են Ռուսաստանի հետ միջնորդական առևտրից։ Նրանք նաև օգուտ են քաղում բարձր որակավորում ունեցող միգրանտների հոսքից։ Այս մասին հայտնել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները բարենպաստ ազդեցություն են ունեցել մի շարք տարածաշրջանների տնտեսությունների վրա։

«Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ազգային տնտեսությունները շահում են Ռուսաստանի հետ միջնորդական առևտուրից, կապիտալի ներհոսքից և Ռուսաստանից բարձր որակավորում ունեցող միգրանտների հոսքից»,- ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հրապարակած զեկույցում։

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ այս երկրներում իրական աշխատավարձերը, ի տարբերություն այլ տարածաշրջանների, աճել են, կտրուկ աճել են ներմուծումները Եվրամիությունից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, ինչը վկայում է այն մասին, որ ապրանքները վերավաճառվում են Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի տարածքով դեպի Ռուսաստան։ Սա Արևմուտքից ռուսական ներմուծման միայն փոքր մասն է, սակայն այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Ղրղզստանը և Հայաստանը, նշանակում է ՀՆԱ-ի 4-6 տոկոսի աճ:

«Մեծ լոգիստիկ արդյունաբերություն է առաջացել՝ հեշտացնելու այս առևտուրը, ինչը դյուրացնում է կապիտալի ներհոսքը, որն իր հերթին օգնում է տեղական արժույթներին արժևորվել ԱՄՆ դոլարի նկատմամբ»,- ասվում է ՎԶԵԲ-ի զեկույցում:

Տաթև Ֆռանգյան