Լուկաշենկոն պատրաստ է ՌԴ-ին թույլ տալ իր տարածքը որպես ցատկահարթակ օգտագործել՝ Ուկրաինայի վրա նոր հարձակման համար

Լուրեր

19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
Բոլորը

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն BBC-ին ասել է, որ «պատրաստ է թույլ տալ նախագահ Պուտինին» օգտագործել իր երկիրը որպես ցատկահարթակ՝ Ուկրաինայի դեմ նոր հարձակման համար: Մինսկում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա այսպես է պատասխանել BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգի հարցին։

«Այո՛, ես պատրաստ եմ․․․ Դուք ասում եք՝ ներխուժում, մենք այդ հարցի վերաբերյալ տարբեր տեսակետներ ունենք։ Կարծում եմ, որ Ռուսաստանը ստիպված է եղել իրականացնել այդ գործողությունները՝ իր անվտանգությունն ապահովելու համար։ Ես պատրաստ եմ կրկին տրամադրել (տարածքը)։ Բայց ես պատրաստ եմ նաև պատերազմել ռուսների հետ Բելառուսի տարածքից, բայց միայն այն դեպքում, եթե ինչ-որ մեկը՝ թեկուզ մեկ զինվոր, զենքով գա մեր տարածք՝ սպանելու իմ մարդկանց»,- ասել է Լուկաշենկոն։

Պատերազմին Բելառուսի մասնակցության հարցը քննարկվում է անցյալ տարվա փետրվարից, քանի որ ռուսական զորքերն այս երկրի տարածքն օգտագործում էին որպես ցատկահարթակ՝ Ուկրաինա ներխուժելու համար։ Բացի այդ, ռուսական զորքերը պարբերաբար հարվածներ են հասցնում Ուկրաինային Բելառուսում տեղակայված օդանավակայաններից և արձակման կայաններից:

Տաթև Ֆռանգյան