Գյուղատնտեսությունը բիզնես է, ձեռք է տալիս՝ թող անեն, ձեռք չի տալիս՝ թող չանեն․ Քերոբյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Պետք է սկսել գյուղատնտեսությանը նայել բիզնեսի տրամաբանությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Բիզնեսմենը պետք է հաշվի իր եկամուտները, և եթե իրեն ձեռք է տալիս՝ անի, եթե ձեռք չի տալիս չանի այդ գործը։ Եթե մենք գյուղատնտեսությանը նայենք ոչ թե որպես բիզնես, այլ որպես սոցիալական ծրագիր, երկարաժամկետ հեռանկարներ չենք ունենա։ Գյուղատնտեսությանը պետք է մոտենալ ամբողջապես բիզնես տրամաբանությամբ»,- նշեց նախարարը։

Քերոբյանի խոսքով՝ խաղողագործների հետ կապված խնդիրը ևս դրա մեջ կարելի է դիտարկել՝ կա գնորդ և վաճառող, կառավարությունն այստեղ անելիք չունի։ «Եթե գնորդը կամ վաճառողն իրենց ռիսկերը չեն գնահատում, և պայմանագիր են կնքում, իրենք պետք է այդ ռիսկի հետ գործ ունենան, մենք ուղղակի աջակցության ծրագիր ունենք։ Այդ աջակցության շրջանակում եղած պայմանագրերն արագ են վճարվել»,- նշեց Քերոբյանը։

Քերոբյանի խոսքով՝ Հայաստանը լոգիստիկ առումով շարունակում է մնալ շատ խնդրահարույց։ Նրա դիտարկմամբ՝ այս խնդրի լուծումը չոր նավահանգստի ստեղծումն է։

«Ես երկու օր առաջ հանդիպել եմ ամենախոշոր նավահանգստային օպերատորներից DP World-ի ներկայացուցիչների հետ, նրանց ներկայացրել եմ չոր նավահանգստի նախագիծը, քննարկել ենք իրենց հետ համագործակցելու հնարավորությունները։

Դուբայում հանդիպել եմ նաև նախարարների հետ, քննարկել ենք համագործակցությունն ընդլայնելու հարցը։ Սա շատ լավ տնտեսական կոնտեքստ ունի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտրաշրջանառությունը յոթ անգամ աճել է և հատել 1 միլիարդի սահմանը։ Հիմա մեր արաբ գործընկերները շատ ավելի մեծ հետաքրքրությամբ են նայում հայկական նախագծերին»,- նշեց Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։