Բացարձակապես անընդունելի է մեզ ուղղված քննադատությունը. Փաշինյանը` Թուրքիա ուղարկված օգնության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Մեր գործողություններն առաջին հերթին զուտ հունանիտար շարժառիթ ունեն։ Բացարձակապես անընդունելի է մեզ ուղղված քննադատությունը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով  Թուրքիա ուղարկված օգնության մասին։

«Չեմ կարող պատկերացնել իրավիճակ, որ դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունենան բնական աղետի պարագայում, ու որևէ մեկը կարող է անտարբեր մնալ»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Սիրիային հատկացված հումանիտար օգնությունը պակաս հասանելի է` պայմանավորված օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։

«Պիտի արձանագրեմ, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ որոշում կայացրեց և հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա։ Մենք պլանավորում էինք և պլանավորում ենք ԱԳ նախարարի այցը նաև Սիրիայի Արաբական Հանրապետություն»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ եթե այդ երկրում դեմ չլինեն, նման այց կառաջիկայում տեղի կունենա։

Վարչապետն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը կապի մեջ է լինելու թե՛ Սիրիայի, և թե՛ Թուրքիայի իշխանությունների հետ` հասկանալու, թե ինչ աջակցության կարիք կա և ինչ կարող է անել Հայաստանը աղետից տուժած երկրներին օգնելու համար։

Հիշեցնենք այսօրվա նիստում որոշվեց 2023 թվականի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 157,816.1 հազար դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։