Երկրաշարժից Թուրքիան սարսափելի դրության մեջ է՝ ամբիցիաները նվազեցին, ընդառաջ կգան․ ՀՀ-ն կարող է խաչմերուկ դառնալ․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
Բոլորը

Թուրքիայում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նա Չավուշօղլուի հետ ասուլիսում հայտնեց բանակցության արդյունքի մասին։

«Ունենք համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը։

Միրզոյանը նաև ասաց՝ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող դետալներ են քննարկել, ունեն համաձայնություն՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ հոգալ ենթակառուցվածքների մասին։ Չավուշօղլուն թեև եղբայրական անվանեց ՀՀ-ի աջակցությունը՝ Թուրքիայի համար դժվարին ժամանակներում, բայց և հայ-թուրքական գործընթացից չզատեց հայ-ադրբեջանական կարգավորումը։

«Մարդասիրական այս քայլը կաջակցի նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ցանկացած առաջընթաց, որ մենք կարձանագրենք այստեղ, կօգնի մեր երկու երկրներին։ Մենք տեղեկություններ ստանում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր քննարկումների, բանակցությունների մասին։ Եթե երեք երկրներն անկեղծ քայլեր ձեռնարկեն, կկարողանանք վերականգնել տևական խաղաղությունը Հարավային Կովկասում»,- հայտարարեց նա։

Factor TV-ին տված հարցազրույցում քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն ասում է, որ Թուրքիան ունի մեկ ձգտում՝ առավելապես բավարարել սեփական ռազմաքաղաքական պատկերացումները և շահերը։

«Մենք կարող ենք պարզապես արձանագրել մի կարևոր հանգամանք, որ դուրս է մղվում չարաբաստիկ միջնորդի կարգավիճակ կոչեցյալը, որ տարբեր ժամանակներում տարբեր ֆորմատներում ռուսական կողմն էր զբաղեցնում՝ նախկինում ռուսական կայսրությունը, հետո՝ ԽՍՀՄ-ը, որն անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սակարկությունների դրեց հայկական ակնկալիքների տակ գտնվող մեր հայրենիք Կարսը և այլ շրջաններ։ Իսկ այնուհետև ՌԴ-ն, չգիտես ինչու, իրեն իրավունք վերապահեց ինքնիշխան պետությունների հանգամանքում ստանձնել մոդերատորի դերակատարություն և ուղիղ երկխոսության մեջ մտնել Թուրքիայի հետ։ Նրանք խոսում էին, բնականաբար, իրենց ռազմաքաղաքական հետաքրքրությունների շուրջ, իսկ այն հանգամանքների պարագայում, երբ նրանք կոնսենսուսի էին հասնում, պարզ է, որ ՀՀ-ին դարձնելու էին սակարկման ենթակա օբյեկտ։ Հիմա ՀՀ-ն ակտիվ քայլեր է կատարում Արևմուտքի և ԱՄՆ-ի խրախուսմամբ, որ միջնորդի ինստիտուտը ռեգիոնում վերանա»,- ասաց քաղաքագետը։

Ըստ նրա՝ Թուրքիան այս երկրաշարժի հետևանքով հսկայական վնասներ է կրել և հարկադրված է լինելու ներքին գործերը կարգավորել, ինչը նշանակում է՝ կարող է նվազեցնել արտաքին ակտիվությունը, ինչն էլ իր հերթին դրական հետևանք կարող է բերել ՀՀ-ի համար՝ ընդառաջ գան հայկական օրակարգերին։ Ըստ Գուրգեն Սիմոնյանի՝ ՀՀ-ն շանս ունի դառնալու խաչմերուկ տնտեսական մեծ նշանակություն ունեցող ճանապարհների հատման վայրում՝ իր դրական հետևանքներով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան