Վրաստանը շեղվել է եվրաինտեգրման ճանապարհից. Շտեֆան Մայստեր

Լուրեր

15.12.2025 | 11:49
Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ ընտրություններում արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար. Կալաս
15.12.2025 | 11:42
Բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը վերադարձրել է չեմպիոնական գոտին
15.12.2025 | 11:34
6 տարի էր նախատեսված, մենք 1,6 տարում ավարտում ենք․ Ավինյանը՝ Ազարյանի անվան դպրոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:22
Ծիծեռնակաբերդի խճուղու հիմնական փլուզված հատվածը վերականգնվել է․ քաղաքապետարանի պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:13
Սիդնեյում զինված հարձակումից հետո Ավստրալիայի վարչապետը մտադիր է խստացնել զենքի մասին օրենսդրությունը
15.12.2025 | 11:02
Պապիկյանն Աժ-ում է․ արտահերթ նիստ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 10:52
Կա հանրային պահանջ՝ տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու, 24 հաստիք կավելանա․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:45
«Ինտերը»՝ Իտալիայի Ա սերիայի առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:32
Փոփոխություններ ենք նախաձեռնում`օդի որակի ցուցանիշը բարելավելու համար․ բնապահպանության վարչության պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:16
Ավտոբուսը յուղի արտահոսք է ունեցել, վարորդը գրավոր նկատողություն է ստացել․ Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:00
Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը․ ԱԳ փոխնախարար
15.12.2025 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
Բոլորը

Գերմանիայի արտաքին քաղաքականության միության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների ղեկավար Շտեֆան Մայստերը կարծում է, որ Վրաստանի իշխանությունները շեղվել են անդրատլանտյան և եվրոպական ինտեգրման ճանապարհից, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

«Նրանց գործողությունները ԶԼՄ-ների դեմ, օրենքի գերակայության թուլացումը, իսկ այժմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը քննադատորեն են դիտարկվում Բրյուսելում և ԵՄ անդամ երկրներում, քանի որ դրանք, ի վերջո, խաթարում են եվրոպական ինտեգրման հիմնական բաղադրիչները: Օտարերկրյա ազդեցության մասին օրենքն ավելի մոտ է ռուսական պրակտիկային, որը ձգտում է նվազագույնի հասցնել միջազգային շփումները և քաղաքացիական հասարակության ֆինանսավորումը: Ամեն ինչ կապված է հասարակության վերահսկման և մեկուսացման հետ»,- նշել է Մեյստերը «Օտարերկրյա ազդեցության գործակալների» օրինագծի վերաբերյալ Վրաստանի Քաղաքական ինստիտուտի (GIP) փորձագիտական գնահատականում:

Ըստ նրա՝ ակտիվ քաղաքացիական հասարակությունը և միջազգային շփումները կենսական նշանակություն ունեն Վրաստանի եվրաինտեգրման համար։ Բազմաթիվ միջոցառումներ ֆինանսավորվում են դրսից, ինչը կարևոր է մարդկային զարգացման, կրթության, միջազգային փոխանակման գործունեության, երիտասարդությանն աջակցելու համար, որոնք արդեն սահմանափակ են ռեսուրսներով:

Հավելենք, որ փետրվարի 14-ին «Ժողովրդի իշխանություն» շարժման անդամները, որոնք խորհրդարանական մեծամասնություն են կազմում, նախաձեռնել են Վրաստանի խորհրդարանում արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագիծ։ Օրենքով կստեղծվի օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստր, որը կներառի բոլոր շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց և լրատվամիջոցները, որոնց եկամուտը 20%-ից ավելի է ֆինանսավորվում «օտար ուժերի» կողմից։

Տաթև Ֆռանգյան