Ինչ է մտնում առողջության համապարփակ ապահովագրության փաթեթի մեջ. մանրամասնում է Ավանեսյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
Բոլորը

Մենք մշտապես բախվում ենք այն խնդրին, որ մարդը ունի որոշակի բժշկական ծառայության կարիք և չունի գումար այդ ծառայությունը ստանալու։ Այս մասին մամուլի այսօր ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խսելով առողջապահական համապարփակ ապահովագրական փաթեթի մասին։

Նախարարը մանրամասնեց, թե ինչ է մտնում առողջության համապարփակ ապահովագրության փաթեթի մեջ։ Նրա հավաստմամբ՝ առողջության համապարփակ ապահովագրության փաթեթը ներառելու է սկրինինգային ծրագրերը, կանխարգելիչ միջոցառումները, տարեկան պարտադիր հետազոտությունները, նաև վիրահատական միջոցառումներ։

Ավանեսյանի խոսքով՝ չի լինելու եկամտից կախված վճարային համակարգ. ապահովագրավճարը հաստատուն թիվ է լինելու, տարեկան գումարը բաժանվելու է ամիսների վրա և քաղաքացին ամսական վճարում է կատարելու:

«Աշխատող քաղաքացիների համար այդ վճարները կգանձվեն գործատուի կողմից, իսկ այն քաղաքացիները, որոնք ֆորմալ աշխատանք չունեն և այն խմբում չեն, որոնց համար պետությունը պետք է վճարի, իրենք պետք է անեն ամսական վճարումը:
Եթե քաղաքացին հայտարարագրի իր եկամուտները և պարզվի, որ նրա եկամուտը միջին աշխատավարձից ցածր է, ապա պետությունը կսուբսիդավորի նրա ապահովագրավճարի որոշ չափը», – նշեց նախարարը:

Նշենք, որ 2027թ.-ին նախատեսվում է ունենալ  պարտադիր ապահովագրական ամբողջական ծածկույթ ՀՀ ողջ բնակչության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։