Արցախում սահմանադրական ճգնաժամ է. Սամվել Բաբայան

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Արցախում ներքաղաքական հնարավոր զարգացումների ֆոնին աճում է տեղեկատվական փոխհրաձգությունը: Քաղաքական վերադասավորումների արդյունքում իշխանության մեջ տեղավորվելու նպատակն, ինչ խոսք, արդարացնում է միջոցները։ Ինչևէ․ այս մասին հայտարարություն է տարածել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը։

«2020թ․ համապետական ընտրություններից առաջ և հետո մշտապես, այդ թվում՝ հրապարակավ, կարևորել եմ սահամանադրական բարեփոխումները։ Հարցն առանցքային էր նաև «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը սրվեց հետպատերազմականշրջանում։ Սահմանադրության փոփոխության նախաձեռնության՝ մեկ քայլ առաջ, երկուսը՝ հետ մարտավարությունը հանգեցրեց սահմանադրական ճգնաժամի, որը լուծելու փորձերը կապվեցին կադրային քաղաքականության և/կամ առանձին անձանց փոխատեղումների հետ։ Այս մոտեցումը ևս սոսկ իրավիճակային էր, որը, հավասարակշռելու փոխարեն, հակակշռեց իշխանությունը՝ իր հերթին առավել խորացնելով ճգնաժամը։

Արցախի «սուպերնախագահական» կառավարման մոդելում, կարծես թե, տարանջատվել են իշխանության թևերը, բայց ոչ հավասարակշռման գործնական մեխանիզմները․ ամեն բան սկսում է նախագահի ինստիտուտից և կրկին հանգում դրան։ Ասել է թե՝ բոլորը կարող են որոշում կայացնել, բայց այդ բոլոր որոշումների հետևանքների պատասխանատվությունը կրկին վերագրվում է նախագահին։ Ահա թե ինչու բոլորը իշխանություն են, բայց՝ անմեղսունակ, բոլորն օժտված են լիազորությամբ, բայց՝ ոչ պատասխանատվությամբ։ Ցանկության դեպքում իսկ չեն կարող այն ստանձնել, պատասխանատվության «մենաշնորհը» Սահմանադրությամբ վերապահվել է նախագահին։

Սահմանադրական նման կարգավորումների պայմաններում արդյո՞ք ինչ-որ մեկը ցանկություն կունենա իշխանություն լինել, արդյո՞ք ինչ-որ մեկը կարող է ձգտել պաշտոն զբաղեցնել։ Ինչ-որ մեկը՝ գուցե, բայց ո´չ ես։

Արցախում ստեղծված սահմանադրական ճգնաժամը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով Արցախի քաղաքական և հասարակական շրջանակների խղճին է, ովքեր տառապում են բացառապես պաշտոն զբաղեցնելու, պետական բյուջեից սնվելու, իշխանական շրջանակներին հնարավորինս մերձ հարելու մոլուցքով, բայց ոչ քաղաքական և հասարակական պատասխանատվություն կիսելու պատրաստակամությամբ։

Արցախում և նրա շուրջը ստեղծված իրավիճակը սահմանադրական ճգնաժամի ուղղակի հետևանք է, ուստի, փոխանակ զբաղվելու դրա հետևանքները մեղմելու պարապ գործով, բոլորիս ջանքերը պետք է ուղղվեն դրա պատճառների վերացմանը։

Կոչ եմ անում Արցախի սուբյեկտայնության վերջին փշրանքների պահպանմամբ մտահոգ շրջանակներին բոլոր հնարավոր ջանքերն ուղղել ճգնաժամի հանգուցալուծմանը, որը կարող է հնարավոր դառնալ բացառապես սահմանադրական փոփոխությունների եղանակով»։