Կեղծ գովազդով մոլորեցրել էր սպառողներին. Քրեական ոստիկանության բացահայտումը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները բացահայտել են հերթական հանցագործությունը։ Այն կանխամտածված կեղծ գովազդով սպառողներին ապրանքի կամ այլ առանձնահատկությունների վերաբերյալ մոլորեցնելու դեպք է. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ստորաբաժանման ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ պողպատե արտադրանքների արտադրությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն իր արտադրած ամրանային ձողերին, որպես արտադրող կազմակերպության անվանում, մակնշել է մեկ այլ ընկերության անվանում։ Այս կերպ սպառողին գցել է մոլորության մեջ։ Տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին։ Ապօրինության հետևանքով, նախնական տվյալներով, մակնշված կազմակերպության իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է 13 մլն դրամից ավելի վնաս։

Առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված կանխամտածված կեղծ գովազդ կատարելու առերևույթ հանցանքի վերաբերյալ Քրեական ոստիկանությունում կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։