ԱՄՆ Պետդեպն ու սենատորներն Ադրբեջանի իշխանություններից պահանջում են ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստ Հաջիևին և բոլոր քաղբանտարկյալներին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱՄՆ առանցքային սենատորները կոչ են անում Ադրբեջանի իշխանություննեին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստ Բախտիյար Հաջիևին և մյուս քաղբանտարկյալներին, գրում են ադրբեջանական լրատվականները։

«Ես դեռ հավատում եմ, որ Ադրբեջանի ապագան պետք է լինի ժողովրդավարական պետությունների համայնքում, սակայն քաղբանտարկյալների կալանավորումը, ինչպիսին է ակտիվիստ Բախտիյար Հաջիևը, խարխլում է այս ճանապարհը։ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի Հաջիևին ու այլ քաղբանտարկյաներին»,- թվիթերյան իր էջում գրել է սենատոր  Դիք Դուրբինը։

Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ, սենատոր Բեն Քարդինը նույնպես կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ ազատ արձակել Բախտիյար Հաջիևին, որը «դեկտեմբերից անարդարացիորեն կալանավորված է կեղծ պատրվակներով»:

«Մենք կարող ենք և կպահանջենք պատասխանատվության ենթարկել յուրաքանչյուրին, որը փորձում է ոտնահարել մարդու իրավունքները»,- գրել է Քարդինը Թվիթերում:

Հաջիևը դեկտեմբերի 9-ին ձերբակալվել է «խուլիգանության» և «դատարանի նկատմամբ արհամարհանքի» մեղադրանքով։ Նա կտրականապես հերքում է այս պնդումները, և հացադուլ է հայտարարել։

Սենատորների գրառումները հայտնվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետքարտուղարությունն օրերս կրկին հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Հաջիևին՝ նշելով, որ ակտիվիստը տառապում է առողջական լուրջ խնդիրներով և կոմայի մեջ ընկնելու վտանգի տակ է։

Քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչերով պարբերաբար հանդես է գալիս նաև Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։

Էմմա Չոբանյան