«Սիրուհիների հաստիքներ եք ավելացնում․ ի՞նչ են անելու օգնականները»․ Թեհմինա Վարդանյան

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Երևանի ավագանու այսօրվա նիստում Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյան ներկայացնելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը՝ հայտնեց, որ առաջարկվում է ունենալ նոր պաշտոնների ավելացումներ, որը հնարավորություն կտա արդյունավետ կառավարում իրականացնել։ Օրինակ՝ վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, մարդկային ռեսուրսների կառավարան պատասխանատու՝ բոլոր վարչական շրջաններում, առաջատար մասնագետ՝ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, վարչական շրջանների ղեկավարների օգնականներ, քաղաքապետի տեղակալի օգնականներ և այն։

«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն արձագանքեց՝ ընդգծելով․ «Բավական անիմաստ հաստիքներ կան, վարչական շրջանների ղեկավարներն ունեն 1 կամ 2 տեղակալներ, աշխատակազմի ղեկավարներ և այլն:
Մեր բոլոր փոխքաղաքապետներն ունեն օգնականներ, հիմա ասեք՝ փոխքաղաքապետի երկրորդ օգնականն ինչի՞ն է միտված։
Եեթե սա լիներ նախահեղափոխական շրջանում, վստահ եմ, որ այս դահլիճի 50-70 տոկոսը ասելու էր՝ թե բա փոխքաղաքապետի սիրուհու կամ բարեկամի համար նախատեսված հաստիք է:
Ըստ իս, այս նախագծով հաստիքների առնվազն կեսը անիմաստ է: Դուք ասում եք, որ 38 հաստիք եք կրճատել, բայց ոչ մի կրճատում էլ չկա: Այս նախագիծը նախկինում պետք է գար, դուք մեծ» «բոլոլա» արեցիք, հանեցիք նախագիծը, հետո էլի բերեցիք ու դրա տակ կոծկեցիք դե ֆակտո սիրուհիների հաստիքներ»,-նշեց ավագանու ընդդիմադիր անդամը։

Հովհաննիսյանը պտասխանեց, որ այս նախագծով 5 օգնականը դառնում է 7 օգնական՝ պայմանավորված նրանով, որ նոր փոխքաղաքապետի պաշտոնի ավելացում կա՝ զորահավաքի գծով. «Դա օրենքի պահանջ է, և մենք նաև մեր հաստիքացուցակը պետք է համապատասխանեցնեինք օրենքի պահանջին: Դա ենթադրում է իր փոքր աշխատակազմի ավելացում, մսնավորապես, օգնականի տեսքով: Ինչ վերաբերում է վարչական շրջանների ղեկավարների օգնականներ ունենալուն, ապա նույն հարցը կարող ենք տալ Երևանի քաղաքապետի մասին. ինչու նա պետք է ունենան օգնականներ, եթե ունի նաև տեղակալներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։