Փոխքաղաքապետի օգնական, ՄՌԿ պատասխանատու․ նոր պաշտոնների ավելացում՝ Երևանի քաղաքապետարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է 24 հարց, որոնց մի մասը զեկուցվող է, մյուսը մասը՝ չզեկուցվող։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն անդրադարձավ զեկուզվող 13-րդ հարցին։ Ներկայացնելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը՝ Հովհաննիսյանը հայտնեց․ «Նախագծով առաջարկվում է օտիմալիզացիայի արդյունքում ունենալ նոր պաշտոնների ավելացում, որը հնարավորություն կտա իրականացնել առավել արդյունավետ կառավարում»։

Փոխքաղաքապետի խոսքով՝ ավելացվող հաստիքային նոր միավորներն են՝ վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր մասնագետ մարդկային ռեսուրսների կառավարան պատասխանատու՝ բոլոր վարչական շրջաններում, առաջատար մասնագետ՝ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, վարչական շրջանների ղեկավարների օգնականներ, քաղաքապետի տեղակալի օգնական և այլն։

Փոխքաղաքապետը հայտնեց նաև, որ տեսուչներից մոտ 90 անձ կրճատում է նախատեսվում, քանի որ տեղի է ունեցել օրենսդրական փոփոխություն, և համայնքն այսուհետև իր ծառայությունների դիմաց կարող է միայն անկանխիկ վճարումներ  ստանալ։

Եթե նախկինում վարչական շրջաններում կային գրանցված տեսուչներ, որոնց քաղաքացիները կանխիկ գումար էին վճարում, Լևոն Հովհաննիսյանի փոխանցմամբ, նրանց գործունեությունն արգելվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։