Մուլտիմոդալ փոխադրումների զարգացում, սահմանների հատման ընթացակարգերի պարզեցում․ ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «ՏՐԱՍԵԿԱ»-ի տարեկան հանդիպմանը

Լուրեր

09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 8-ից 10-ը Թբիլիսիում մասնակցել է «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի 16-րդ տարեկան հանդիպմանը․ տեղեկացնում են ՏԿԵՆ-ից։

Հանդիպման ժամանակ քննարկվել են կազմակերպության ընթացիկ հարցերը, մասնավորապես՝ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման, սահմանների հատման ընթացակարգերի պարզեցման, ջրային փոխադրումների զարգացման, հետագա ինստիտուցիոնալ զարգացումների, սահմանների հատման «Թեժ գծի» հայեցակարգի, ավտոմոբիլային հսկման կետերի գնահատման, վիճակագրական տվյալների, ՏՐԱՍԵԿԱ հիմնադրամի, Գործադիր Խորհրդի և թվայնացման աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ հարցեր։

Հանդիպումներ են տեղի ունեցել «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի մասնակիցների հետ։ Քննարկվել են տրանսպորտային ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր։ «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության կողմից ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին շնորհվել է մեդալ՝ «Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղու զարգացման գործում ներդրում ունենալու համար»։