Ֆրասիայում ՀՀ դեսպանը Մոնակոյի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման փաստի վրա

Լուրեր

25.11.2024 | 23:30
Էրդողանը ծրագրում է հաջորդ ժամկետով գրավել իշխանությունը․ TIME-ի անդրադարձը
25.11.2024 | 23:15
Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարարին
25.11.2024 | 23:08
Ադրբեջանի ՌՕՈՒ կործանիչներն ուսումնական թռիչքներ են իրականացրել
25.11.2024 | 22:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
25.11.2024 | 22:33
Լոնդոնը ներկայացրել է ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումների ամենամեծ փաթեթը
25.11.2024 | 22:18
Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել` պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով
25.11.2024 | 22:01
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
25.11.2024 | 21:45
Սարի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 21:30
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2024 | 21:16
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հարցեր են քննարկել
25.11.2024 | 21:01
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
25.11.2024 | 20:45
Ադրբեջանի թակարդն է ՀՀ-ի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը հավասարեցնել Արևմտյան Հայաստանի հետ․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 20:28
ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արևմտյան խոշոր ընկերություններին կոչ է արել պատրաստվել պատերազմի
25.11.2024 | 20:14
Թուրքիայում 2 ռուս օդաչուներ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել
25.11.2024 | 20:00
Լեհաստանի նախագահը Հայաստանում է
Բոլորը

Մոնակո կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը փետրվարի 9-ին հանդիպել է Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար Իզաբել Բերրո-Ամադեյի, ինչպես նաև Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդի աշխատակազմի ղեկավար Լորան Անսելմիի հետ․ տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպումների ընթացքում դեսպանը գոհունակություն է հայտնել վերջին տարիներին Հայաստանի ու Մոնակոյի միջև շփումների և բարեկամական հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով Մոնակոյի իշխանությունների կողմից Հայաստանին և հայկական մշակույթին ցուցաբերվող ուշադրության համար։

Դեսպանը զրուցակիցներին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի կողմից շուրջ երկու ամիս շարունակ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման փաստի և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա։