ԱՀԿ-ն տվյալներ է հրապարակել Սիրիայում երկրաշարժի հետևանքների մասին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Սիրիայում երկրաշարժից հետո զոհվել է մոտ 8,5 հազար մարդ։ «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։

«Դժվար է հստակ թվեր ասել, դրանք ամեն օր աճում են։ Բայց այն, ինչ մենք այսօր գիտենք, Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքներում զոհվել է մոտ 4 հազար և վիրավորվել՝ 2,5 հազար մարդ, իսկ Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ զոհվել է մոտ 4,5 հազար մարդ, վիրավորվել՝ 7,5 հազար մարդ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը։

Նա հավելել է, որ այդ թվերը կշարունակեն աճել:

Փետրվարի 8-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրաշարժից հետո երկրում տիրող իրավիճակն աղետալի էր անվանել։ Նա վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է թաղամասերը վերականգնելու և մարդկանց օգնելու համար։

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան պետություններում, որոնցից ամենից շատ տուժել է Սիրիան: Վերջին տվյալներով՝ Թուրքիայում աղետի հետևանքով զոհվել է 29 605 մարդ։